Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Այսօր Աժ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հիշեցրեց 2013թ.-ը, երբ ինքն Աժ-ում բարձրաձայնել է փաստեր` առ այն, որ Կոստանյանը, լինելով զինվորական դատախազ և վերահսկելով 2013թ.-ի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արյունալի միջադեպի նախաքննությունը, իր խոսքով` շրջանցել, կոծկել, չնկատելու է տվել այն փաստերը, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը կոչ է անում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, Շանթ Հարությունյանի նախաձեռնած «Արժեքների հեղափոխության» մասնակից, քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանին դադարեցնել հացադուլը եւ պայքարը շարունակել այլ մեթոդներով:
Աժ-ում այսօր քվեարկության դրված` 2014թ-ի դեկտեմբերի 19-ին ստորագրված ՀՀ և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր-վարկային ծրագիրը վավերացնելու» հարցի առնչությամբ Թևան Պողոսյանի` այս պահին չքվեարկելու հորդորին ԱԺ-ն ականջալուր չեղավ:
armtimes-ը գրում է. «Քիչ առաջ, մեր տեղեկություններով, ոստիկանները բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանին (Պալաչ) եւ նրա ընկերներին: Ընդ որում այս ամենն արել են շատ տարօրինակ ձեւով. Պալաչին ու ընկերներին պառկացրել են գետնին, ձեռնաշղթաներ հագցրել ու մտցրել ոստիկանական մեքենաները»:
ԱԺ-ն այսօր քվեարկությամբ`քվեների 70 կողմ, 27 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ, հաստատեց Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրով ՀՀ-ն 52.8 մլն դոլար վարկ կստանա: Նշենք, որ նախորդ օրը քննարկումների ժամանակ վարկային համաձայնագիրը բուռն քննադատության էր արժանացել:
2013 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը անհայտ անձը պատուհանի ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Աննա Հ.-ին պատկանող տուն և այնտեղից գողացել է տարբեր տեսակի զարդեր և օծանելիք` պատճառելով 100 հազ. դրամի գույքային վնաս:
Հայաստանում և արտերկրում բնակվող հայությանըՀայաստանի Հանրապետության քաղաքացիներինԸնդդիմադիր ուժերին և անհատներինՀայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններինԻրավապաշտպան կազմակերպություններին
ԱԺ-ն քննարկում է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորատգրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Այն հաստատվելու դեպքում ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 3.5 մլն եվրոյով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին առաջին անգամ կմասնակցեն Իրանի ներկայցուցիչները:
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը իրականացրել է «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. hասարակական կարծիքի ուսումնասիրություն» :
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին:
Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝
Սկանդալային բացահայտումներ հրապարակող Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ:Նա տեղադրել է նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ բացահայտող իր հրապարակումների հղումը:https://www.startpage.com/do/asearch?cmd=process_search&query=armenian+genocide+wikileaks&language=english&cat=web&with_language=&with_region=&pl=&ff=&rl=&hmb=1&abp=-1«Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց շուրջ 1,5 միլիոն մարդ: Ես գիտեմ, ուսումնասիրել եմ դա, իսկ Թուրքիան փորձում էր կոծկել այդ ամենը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ասանժը:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանն ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսով է հանդես եկել:
Հանրապետականը կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որեւէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքից կարելի է երկու բան հասկանալ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: