Հայերեն   English   Русский  
Քաղաքական
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ պատգամավորական դինաստիայի կարկառուն ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանին իշխանությունները ցանկանում են տեսնել Վրաստանի դեսպանի պաշտոնում՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի փոխարեն:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:
Վիգեն Սարգսյանն իր ապագան տեսնում է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում:Ապրիլի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի նախարարը պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում իր մասնագիտական ապագան, Սարգսյանը պատասխանել է, որ ցանկանում է շարունակել աշխատել պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հայաստանի պաշտպանության փոխնախարարների նշանակման հարցը հետաձգվում է՝ կապված խորհրդարանական լիազորությունների ավարտի հետ: Այս մասին ապրիլի 21-ին կայացած ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:Հիշեցնենք, որ փոխնախարարների պաշտոնները զբաղեցնելու են Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը:Սարգսյանը նշեց, որ փոխնախարարները ակտիվորեն ներգրավված են եւ փաստացի աշխատում են, նրանց նշանակման հարցը լուծված է: «Խորհրդարանի գործառույթների ավարտից հետո նշանակում կլինի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ապրիլի 20-ին գումարել է 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդում նրա անդամներին կաշառելու ու Ալիևին քննադատող զեկույցները տապալելու մասին պնդումներին,հաղորդում է Պանորաման։
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ գործելու է ՀՀԿ-ի քարոզարշավի պաշտոնական կայքէջը www.loveyerevan.am հասցեով:Այս մասին տեղեկացնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Այստեղ կգտնեք Տարոն Մարգարյանի և իր թիմի նախընտրական ծրագիրը, կատարած աշխատանքների հաշվետվությունը, տեսանյութեր, լուսանկարներ, մամուլի հրապարակումներ, հանդիպումների ժամանակացույցը, կծանոթանաք ավագանու մեր թեկնածուներին: Կայքը կբացվի քարոզչության մեկնարկին, այսօր կեսգիշերին»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Չորրորդ իշխանություն թերթի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ ներկայիս Կառավարությունը կես տարվա ընթացքում մեծ գործեր է կատարել և´ ճանապարհաշինության, և´ տրանսպորտի ոլորտում:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին առաջին անգամ կմասնակցեն Իրանի ներկայցուցիչները:
Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը իրականացրել է «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. hասարակական կարծիքի ուսումնասիրություն» :
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության մասին:
Միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝
Սկանդալային բացահայտումներ հրապարակող Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ:Նա տեղադրել է նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ բացահայտող իր հրապարակումների հղումը:https://www.startpage.com/do/asearch?cmd=process_search&query=armenian+genocide+wikileaks&language=english&cat=web&with_language=&with_region=&pl=&ff=&rl=&hmb=1&abp=-1«Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց շուրջ 1,5 միլիոն մարդ: Ես գիտեմ, ուսումնասիրել եմ դա, իսկ Թուրքիան փորձում էր կոծկել այդ ամենը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ասանժը:
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանն ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսով է հանդես եկել:
Հանրապետականը կուսակցությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին եւ երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի եւ դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որեւէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքից կարելի է երկու բան հասկանալ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: