Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ, եթե իշխանության գլխին լիներ իր կուսակցությունը, իրավիճակն այլ կլիներ. ՛՛Եվ այսպես, եթե մենք լինեինք իշխանություն, մենք չէինք խաղա երկակի խաղ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ չէինք փորձի Մոսկվային ասել այն, ինչ դուր է գալիս Ռուսաստանին, իսկ Բրյուսելին ասել այն, ինչ դուր է գալիս Արևմուտքին:
Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերաբերյալ, ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու պայմանագրին, քանի որ այս պահին հակառակն անելը կվնասի Հայաստանի շահերին. ՛՛Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է:
ՀՀԿ խմբակցությունը, բնականաբար, կողմ է քվեարկելու ԵՏՄ պայմանագրին: Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցության անունից ելույթում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Արդեն նշել ենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու է ԵԱՀԿ արտգործանախարարների խոհրդի 21-րդ նիստին:
News.am-ը հայտնում է, որ այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Դիլհամ Ասկերովը դատարանում հայտարարել է, որ սպանված դիվերսանտ Հասան Հասանովը եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեկ այլ ամբաստանյալ Շահբազ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը:
Սոխի կճեպն այս տարի հաստ է: Եթե տատական ավանդույթները դեռ գործում են, ժողովրդական իմաստնությունն էլ դեռ իրեն չի սպառել, ուրեմն այս տարի ցուրտ ձմեռ է սպասվում: Սա հիդրոօդերևութաբանական տեսանկյունից: Իսկ եթե անդրադառնանք հասարակական-քաղաքական ենթատեքստով, ապա մտանք քաղաքական ձմեռ` այդպես էլ «քաղաքական թեժ աշնան» ջերմությունն ու հաճույքը չճաշակած: Իսկ քաղաքական ձմռան մեկնարկն ազդարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:Սոխի կճեպն այս տարի հաստ է: Եթե տատական ավանդույթները դեռ գործում են, ...
Այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրին, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու դրան, քանի որ այդ պայմանագիրը անընդունելի է մեր երկրի համար. «Մեծամասնության կողմից հնչող բոլոր ելույթները, հիմնական, հարակից զեկույցները փորձում են այս ծավալուն փաթեթը ներկայացնել որպես զուտ տնտեսական պայմանագիր, բոլոր արգումենտները բերվում են իբր տնտեսական տեսանկյունից: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Ռուսաստանի օրվա իշխանությամբ՝ խորհրդային կայսերության ...
Այսօր ԱԺ-ում Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն , անդրադառանալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իր գործընկերներին հորդորեց ոչ միայն պայամանագրի ՛՛մինուսները՛՛ ներկայացնել այլ նաև ՛՛պլյուսները՛՛.- ՛՛Հարցը, որ այսօր քննարկվում է խորհրդարանում, շատ կարևոր է մեր երկրի ապագա զարգացման համար, ուստի նորմալ են խորհրդարանի ամբիոնից հնչող տարբեր կարծիքները և զգացմունքային գնահատականները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին պայամանագրին, ասաց, որ դեմ է քվեարկելու դրան ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Ռուսաստանին, այլ այն պատճառով, որ հավատում է Հայաստանի ինքնիշխան ապագային. ՛՛Պատահական չէ, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ԵՏՄ-ին Հայաստանի միանալը համարում են հարված մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը: Սակայն ես հակված չեմ իրավիճակը կապել միայն ՌԴ-ի քաղաքականության հետ:
Ազգային ժողովի շենքի ներսում ընթանում են ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման աշխատանքները, իսկ դրսում՝ Դեմիրճյան մուտքի մոտ, հավաքվել են մի խումբ ակտիվիստներ՝ «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանի և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ,
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ:
«Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարահաքաղաքական զարգացումներից»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ Իսրայելը ինքն իրեն կվնասի, եթե ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով:
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխաավորի Նաիրա Զոհրաբյանը:
Ընկերներ ջանԵրեկ ՀԱԿ կոչվող տարօրինակ կազմակերպության "երևելի" անդամներից մեկը հերթական անգամ հիշեցրեց, թե որն է ՀԱԿ-ի հիմնական նպատակը՝
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: