Հայերեն   English   Русский  
Քաղաքական
Ես նախընտրում եմ աղոթել Ծիծեռնակաբերդում, քան 10 զոհ տալ՝ 2 ոստիկան, 8 քաղաքացի, ու տուն գնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի դիտարկումներին։«Մինչ օրս ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հարցաքննվել մարտի 1-ի ահավոր, աննախադեպ ողբերգության պահով...»,-ասաց Հովհաննիսյանը՝ նկատելով, որ չեն հարցաքննվել նաև Արամը, Նիկոլը և մյուսները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել: Այս մասին նշեցին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Այսօր ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի ծննդյան օրն է. նա դարձավ 63 տարեկան:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ միջնորդելով, որ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի եւ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների նկատմամբ հունիսի 28-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղային հարկում տեղի ունեցած բռնությունների առիթով քրեական գործ հարուցվի եւ պատշաճ քննություն կիրականացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը:
Aysor.am-ը գրում է.Նախորդ տարի ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում ոստիկանության մեքենան դիտավորությամբ վնասելու համար մեղադրվող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը դատապարվեց 1.5 տարվա ազատազրկման։ Սակայն դատարանի վճռով, Անի Զախարյանը պատիժը պայմանականորեն չի կրի և նրա նկատմամբ կսահմանվի փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ելությ ունեցավ Կառավարության հերթական նիստի ժամանակ:
«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը բռնության և ենթարկվել և խոշտանգվել՝ ամենադաժան ու անմարդկային ձևով:Այս մասին այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո,
Թուրքիան և Եվրոպական միությունը սկսում են բանակցություններ վարել մաքսային միության վերսկսման շուրջ: Այս մասին հայտարարել են Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարությունից, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը, որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանում արդեն 7-րդ անգամ կանցկացվեն «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը: Միջոցառումներին առաջին անգամ կմասնակցեն Իրանի ներկայցուցիչները:
Հուլիսի 18-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հանդիպումը:
Երեկ՝ հունիսի 20-ին Քրիս Քորնելի YouTube-ի պաշտոնական էջում հասանելի է դարձել նրա «The Promise» երգի տեսահոլովակը:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Valencia Extra-ին, Վալենսիայի «Արարատ» հայկական միության բանաձևը քվեարկության էր ներկայացրել Բերտո Խարամիլոն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական եւ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել:
Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական կոմիտեի Հաթայի շրջանային մասնաճյուղի ակտիվիստ Իսլամ Իսլամզադեն Աղդամի շրջանային դատարանի որոշմամբ դատապարտվել է 25 օրվա կալանքի:
Ազատ սիրիական բանակի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Բերրին «ՌԻԱ Նովոստի» գործակալութանը հայտնել է, որ Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը քարտեզների վրա նշել է դեսկալացիայի գոտիները և դրանք տրամադրել թուրքական կողմին, որը Թուրքիան քննարկում է Ռուսաստանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: