Հայերեն   English   Русский  
Տնտեսական
PayPal («ՓեյՓալ») հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարինել idram-ի («Իդրամ»), ինչպես նաև հեշտությամբ կանխիկացնել «ԻԴՐԱՄ»-ի մասնաճյուղերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԻԴՐԱՄ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:
Նորից ամառ է` մասամբ հանգստի ու արձակուրդների սեզոն, ու դարձյալ արդիական է դառնում այն հարցը, թե ուր գնալ հանգստանալու: Հայաստանում, ինչպես բազմիցս նշել է տուրօպերատորների միության նախկին նախագահ, տուրիզմի ոլորտի մասնագետ Ռոբերտ Մինասյանը, հիանալի նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետը ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկել է կառավարությանը զեկուցել Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:
Հայաստանը փոքր և միկրո ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով վերջերս մի քանի օրենսդրական փոփոխություններ է կատարել հատկապես հարկային դաշտում, որոնց «Անկախն» անդրադարձել է:
Առհասարակ ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտը, բացի ամենառիսկայինը համարվելուց, նաև ամենից շատ ուշադրություն պահանջողն է: Ցանկացած գյուղատնտեսագետ կփաստի, որ գյուղոլորտն առանց աջակցության ուղղակի չի զարգանա:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Կառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ: Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով:
Կառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ:
«Բնակչության առողջության վրա ազդում է ներկրված մթերքը, քանի որ դրանում կոնսերվանտները շատ են լինում, պահպանման ժամկետները երկարում են, իսկ շատ դեպքերում կրկնաժամկետներով են շուկայում հայտնվում: Հաճախ ապրանքներից ժամկետը պոկում են և ուրիշ թիվ գրում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա, անդրադառնալով սննդի անվտանգության խնդրին, ասաց, որ ճիշտ չի լինի ասել, որ ունենք վստահելի շուկա, բայց ճիշտ չի լինի ասել նաև, թե ...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը 2017 թ. մարտի 9-ի որոշմամբ հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: Գյուղնախարարությունն արդեն որոշել է հաստատել սպանդանոցային մորթին անցնելու ժամկետները և կիրառել այդ պահանջը այս տարվա մայիսի 1-ից:
ՀՀ մարզերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` 2016 թ. հանրապետության տարածքում շահագործվել է 1220,8 հա տարածությամբ ջերմատուն: 101 հեկտարը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հիմնականում տեղադրված են Արարատի, Արագածոտնի, Արամավիրի և Կոտայքի մարզերում: 2016 թ. արտադրվել է շուրջ 162 հազ. տոննա բանջարեղեն (լոլիկ, վարունգ, լոբի, դդմիկ, սմբուկ, տաքդեղ և այլն):
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր ստորագրել են հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ հիասթափված է ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ, և վստահություն հայտնել, որ Ռուսաստանն արագորեն կկարողանա իր արտադրանքը մատակարարել այլ երկրներ: Այս մասին հաղորդում է «Գազետա» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: