Հայերեն   English   Русский  
Տնտեսական
Միասնական դրամական արժույթի անցնել հնարավոր է միայն երկարատև պրոցեսի արդյունքում:
ՀՀ կենտրոնական բանկում առկա և մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում հասարակական որոշ վայրերում կարելի է հանդիպել «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ կողմից հրապարակված «միասին մարենք Ձեր վարկերը / Оказываем помощь населению в погашении кредитов» հայտարարությանը, որի համաձայն՝ «Ռոսս Գրուպպ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրում է օգնություն վարկերի մարման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունը, ՀԲ ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական հարցերով ավագ մասնագետ Սառա Մայքլը և այլ պաշտոնատար անձինք:Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը և Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար ...
Հայաստանում վերջին մի քանի օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը ԵՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման հնարավոր հեռանկարն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի դարձավ մարտի 6-ին նրա ստորագրած հանձնարարականներից, ՌԴ կառավարության անդամներին հանձնարարել է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը:
Մեկնարկում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինավոցիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների» մրցույթը:
Երևանում` «Երևան մոլ» առևտրի կենտրոնում, մարտի 11-ին պաշտոնապես բացվեց ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի առաջին հիպերմարկետը: «Քարֆուրը» մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում: «Քարֆուրին» է պատկանում աշխարհի երկրորդ խոշոր մանրածախ առևտրի ցանցը, որը զիջում է միայն ամերիկյան Wal-Mart-ին: Ընկերությունն աշխարհի 30-ից ավելի երկրներում ավելի քան 16 հազար հիպերմարկետներ, սուպերմարկետներ ու խանութներ ունի:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը, որի կազմում էին Վիրջինիա-Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը, Անասնաբուժական և առողջապահական կենտրոնի տնօրեն Բես Փիերսը :
Ոսկերչությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի: Ոլորտն արդյունաբերական հիմքերի վրա է դրվել 1950-ական թթ.։ 1951-ին հիմնադրվել է Երևանի ոսկերչական գործարանը, որը 1980-ական թթ. 1300 աշխատատեղ ուներ և տարեկան խորհրդային շուկա էր արտահանում 6000 կգ ոսկերչական արտադրանք։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ս.թ. մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով,
Հայաստանի ապագայի վերաբերյալ բոլորը պետք է հույսեր ունենան, սակայն պետք է ընդունել, որ կոռումպացված համակարգը բնից արմատախիլ անելը հեշտ չի լինի:
Օրերս Սյունիքի մարզի մի շարք գյուղացիներից բողոքներ ստացանք: Մեզ զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ դեռևս ձմռանն իրենցից հավաքել են գումարներ՝ 1 պարկ պարարտանյութը 6550 դրամով տրամադրելու համար, բայց մոտ 10-15 օր առաջ զանգահարել կանչել են ու գումարները հետ են տվել: Այն գումարները, որոնք դեռևս փոխանցված չեն եղել համապատասխան բանկային հաշվեհամարին, նրանց միանգամից են վերադարձրել, իսկ փոխանցվածները՝ ավելի ուշ: Եվ գյուղացիները մնացել են շփոթված:
Ապրիլի 10-ին կառավարության վերջին բաց նիստում գործադիրը հավանության արժանացրեց ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը մինչև 170.0 մլն խորանարդ մետր սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ նման որոշումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Ապրիլի 7-8-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Ծազկաձորում կազմակերպել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկման սեմինար ոլորտը լուսաբանող լրագրողների համար։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: