Հայերեն   English   Русский  
Տնտեսական
Տնտեսական համագործակցության խորացումն և ամրապնդումն գերակա ուղղություններից մեկն է հայ- ֆրանսիական հարաբերությունների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ նա մասնակցել է գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո:
Ներքին շուկան շատ կարևոր է, սակայն առանց արտահանում ստեղծելու ոլորտը ապագա չունի. դա ցույց է տալիս այլ երկրների փորձը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Եկամտահարկի օրենքի վերջին փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, քաղաքացին կկարողանա բնակարան ձեռք բերել անմիջապես կառուցապատող ընկերությունից, որի պարագայում նրա հիփոթեքային վարկի գումարը կմարվի եկամտահարկից: Խոսքը վերաբերում է անմիջապես կառուցապատողից գնելուն, ոչ թե երկրորդային շուկայից:
«Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է:
Շրջանառաության հարկի վերաբերյալ կան փաստարկներ, որոնք ցույցեն տալի՝ կառավարության կողմից հորջորջված բարի մտադրությունները այնքան էլ բարի չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից, ասաց տնտեսագետ ԱրտակՄանուկյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին):
Հայաստանից 50 մլրդ դրամ և ավելի արժեքով ապրանք արտահանողներն այլևս կվճարեն ոչ թե օրենքով սահմանված 20 տոկոս, այլ ընդամենը 2 տոկոս շահութահարկ: Որովհետև ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտահանող ընկերությունների շահութահարկը նվազեցնել 10 անգամ:
Ընթացիկ ձմռան ամիսներին գրանցված և առաջիկա օրերին սպասվող անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմի, ինչպես նաև, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրված զգալիորեն ավելի քիչ տեղումների հետ կապված` տարբեր լրատվամիջոցներով շարունակվում է չհիմնավորված ու ոչ իրատեսական կանխատեսումների վերաբերյալ տեղեկությունների տարածումը: Նույնիսկ այսօր արդեն հայտարարություններ են արվում հանրապետությունում սպասվող երաշտի մեծ վտանգի մասին:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում,
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը սխալ քայլ է։
«Ագրարային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչը լինելով հանդերձ, պահպանողական է` զետեղված սոոցիալական խնդիրներով, այն կարիք ունի պետական հոգածության, սուբսիդիաների, լրավճարների, փոխհատուցումների, ունի որոշակի առանձնահատկություններ»,-ասում է Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: