Հայերեն   English   Русский  
Տնտեսական
ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է 1070լ/վ ջրթողունակությամբ 5 խորքային հոր, որի արդյունքում ջրի տարեկան խնայողությունը կազմել է 33.7մլն խ/մ: Այսօր Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խմբի կողմից իրականացվեցին ավել ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներ, որոնց ընդհանուր ջրատվությունը կազմում էր 1070լ/վ: ...
Զարգացած հասարակություններում փոքր և միջին բիզնեսը միջին խավի ձևավորման և տնտեսության կենսունակության ապահովման գրավականն է: Այն նաև կարևորագույն նախահիմք է ժողովրդավարական հասարակությունների կայացման տեսանկյունից: Օգոստոսի 26-ին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA), շվեյցարական ChArm ասոցիացիայի ևԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորում մեկնարկեց «Եկեք դառնանք ձեռներեց» (Let’s be entrepreneurs) հնգօրյա ուսուցողական դասընթացը, որին մասնակցում են Լոռու մարզի 20 ...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով կառավարությանը զեկուցել է, թե ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին (առանձին):2014թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ: Պարգևները շնորհվելու են Ուսուցչի ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ներդրումային ծրագրերին:
Եթե գյուղատնտեսությամբ զբաղվող մարտունեցիներն իրականացնեն իրենց սպառնալիքները, ապա եկող տարի Մարտունին կդառնա մի բնակավայր, որտեղ գյուղատնտեսությամբ չեն զբաղվում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի և Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը, ինչպես նաև հետևել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին, զրուցել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին:
Ամառային տապը օր օրի սաստկանում է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ արձակուրդում չեն, պլանավորում են իրենց առաջիկա հանգիստը:
Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին:
Օգոստոսի 1-ից արդեն էլեկտրաէներգիան ավելի թանկ կլինի: Ինչպես հիշում ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը ևս մոտ 4 դրամով ավելացնելու մասին:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։ Մասնավորապես, քննարկելով նշված հարցը, հանձնաժողովը որոշել է`
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում,
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը սխալ քայլ է։
«Ագրարային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչը լինելով հանդերձ, պահպանողական է` զետեղված սոոցիալական խնդիրներով, այն կարիք ունի պետական հոգածության, սուբսիդիաների, լրավճարների, փոխհատուցումների, ունի որոշակի առանձնահատկություններ»,-ասում է Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: