Հայերեն   English   Русский  
Տնտեսական
Ըստ տարբեր փորձագետների ու միջազգային կազմակերպությունների կարծիքների` Հայաստանում էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է էներգիայի այլընտրանքային ռեսուրսներ ներդնել:
Նախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրին:
Ըստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև.
Գարնանը տեղացած հորդ անձրևները մի լուրջ խնդիր ջրի երես հանեցին Երևանի կառավարման բնագավառում. անձրևների հետևանքով Երևանի մի շարք փողոցներում ջրակուտակումներ ու հեղեղներ եղան: Նույնիսկ որոշ դեպքերում փրկարարների միջամտության անհրաժեշտություն առաջացավ:
Հայաստանի Հանրապետությունում այժմ ամենաքննարկվող ու հասարակությաննամենահուզող հարցը թերևս գազի թանկացումն է: Անցյալ շաբաթ «Հայռուսգազարդն» իր մատակարարած գազի թանկացման մասին դիմում ներկայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Անցյալ շաբաթը Հայաստանի գյուղատնտեսության համար ծանր սկսվեց: Արարատյան դաշտին պատուհասած կարկուտը վնասել է ավելի քան 17 հազար հեկտար տարածք ու գյուղացիներին պատճառել մոտ 35-40 մլն դոլարի վնաս:
«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայաստանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին» «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել
Հետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ-մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին
Այս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:
Վիճակագրությունը յուրաքանչյուր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի. այնստեղծում է երկրի իրական վիճակի համապատկերը, և դրանից ելնելով է կառավարությունը պետական քաղաքականություն մշակում ու իրականացնում այս կամ այն ոլորտում, դրանից ելնելով են գործարարները պլանավորում իրենց բիզնեսը,
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական այս խոսքը թերևս ուղիղ իմաստով դրսևորվեց Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում,
Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարության միացումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը սխալ քայլ է։
«Ագրարային քաղաքականությունը, տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչը լինելով հանդերձ, պահպանողական է` զետեղված սոոցիալական խնդիրներով, այն կարիք ունի պետական հոգածության, սուբսիդիաների, լրավճարների, փոխհատուցումների, ունի որոշակի առանձնահատկություններ»,-ասում է Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող
Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: