Հայերեն   English   Русский  
Տնտեսական
«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 9-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 17 միավոր տրակտոր և 8 միավոր այլ գյուղտեխնիկա:
ՀՀ-ում շրջանառության մեջ են դրվելու 2000 դրամանոց թղթադրամներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն ասաց, որ թղթադրամների հումքը լինելու է հիբրիդային:«Թե երբ շրջանառության մեջ կդրվի թղթադրամը, կախված է Կենտրոնական բանկի խորհրդի որոշումից: Երբ Կենտրոնական բանկի խորհուրդը վերջնական որոշում կայացնի և հաստատի այն, արդեն հստակ կլինեն թղթադրամի շրջանառության հետ կապված բոլոր ժամկետները»,-ասաց նա:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի արտաքին առևտրի ընդլայնման վրա բեռնափոխադրումների ազդեցության հեռանկարների մասին, նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի կապը վերջին տարիներին իրականացվում է Վերին Լարսի ցամաքային ճանապարհով և լաստանավերով՝ Փոթիի նավահանգստով: Ընդ որում, լաստանավերով բեռնափոխադրումները երբեք Վերին Լարսին այլընտրանք չեն համարվել. լաստանավերով փոխադրումներ միշտ էլ իրականացվել են: Այլընտրանքը կլիներ երկաթուղին, ...
2000-ականներին, երբ Հայաստանում շինարարական բում էր, ջրամատակարարում-ջրահեռացում և այլ համակարգերը նախագծվում ու անցկացվում էին խորհրդային ժամանակներից եկող ավանդական տեխնոլոգիաներով՝ մետաղական և թուջե խողովակներով: Այնինչ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն անցել էին պոլիմերային և մետաղապլաստե խողովակների և դետալների:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել:
Ստանդարտներից դուրս ցանկություններով ու երազանքներով ապրող, ծնունդով գյումրեցի, 26-ամյա նկարիչ-մոդելավորող Ազնիվ Մուրադյանի հետ ծանոթությունս ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այսօրվա սերունդը տաղանդաշատ է, համառ ու նպատակասլաց: Սեփական բիզնեսի մասին երազանքները նպատակ դարձրած աղջիկն այսօր սեփական բրենդն ունի` Azi Hand Made:
Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:
ՀՀ կառավարությունը որոշել է մի շարք պետական հաստատություններ վաճառքի հանել: Մայիսի 25-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը դեռևս պետք է հաստատի նաև երկրի օրենսդիր մարմինը: Ինչպես նշված է նախագծում, գործընթացը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը. առևտրային կազմակերպությունների ...
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը իրանական կողմի նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել պաշտոնակցի՝
Նոր կառավարությունը, որը մեծ մասամբ նախորդի վերարտադրությունն է, կազմել ու Ազգային ժողովին է ներկայացրել առաջիկա գործունեության իր ծրագիրը։ Եթե նախորդ տարեվերջին կազմված կառավարությունը, որը գործելու 6-7 ամիս ժամանակ ուներ, սահմանափակվել էր համառոտ ու կարճ ժամանակում իրագործելի ծրագրով, ապա այս անգամ ծրագիրը բավականին ծավալուն է ու առավել ընդգրկուն՝ նախատեսված 5 տարվա համար, չնայած ներկայիս կառավարությունը դարձյալ անցումային է, 2018-ի սկզբին նախագահի լիազորությունների լրանալուց հետո կառավարություն կկազմվի արդեն նոր սահմանադրությամբ։
Գյուղացին, ցավոք սրտի, այսօր չունի հնարավորություն, որպեսզի անի այն, ինչ որ պետք է այսօր: Նրանք ռեսուրս չունեն հակակարկտային ցանց գնելու համար, ապահովագրության համակարգ չկա:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի վերաբացման արարողությանը:ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ Երևանի քաղաքապետի տեղակալի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին:
Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: