Հայերեն   English   Русский  
Տնտեսական
«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշմամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է 2017թ-ի արդյունքներն ու անդրադարձել հաջորդ տարվա կարևորագույն իրադարձություններին:
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներից մեկը վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները փոխելուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը,
Հայկական գինու մշակույթի հազարամյա վկայություններն ամենուր են:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի տրանսպորտային ամենամեծ օպերատորներից մեկի՝ «Արիվա» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկայի հետ:
Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամը արդյունավետ ձևով համագործակցում է Արցախի ներդրումային հիմնադրամի հետ:
Միշտ էլ հաճելի է հանդիպել երիտասարդ գործարարների, մանավանդ եթե նրանք իրենց առջև մեծ նպատակներ են դնում, երազում են ավելին, ձգտում են ավելիին:
Բոլորս էլ բնական ու օրինաչափ ենք համարում, երբ բիզնեսի, հատկապես՝ սկսնակ բիզնեսի համար աջակցության ծրագրեր է իրականացնում պետությունը: Բայց հաճելի է, երբ լսում ես, որ հենց գործող, կայացած բիզնեսներն ու անհատներն են աջակցության ծրագրեր կազմակերպում նրանց համար:
Արդեն ձմռան երկրորդ ամիսն էլ համարյա կիսվեց, բայց տեղումներ այդպես էլ չկան: Աշունը, կարելի է ասել, առանց անձրևների էր, ձմեռն էլ՝ անձյուն: Մի կողմից՝ սա լավ է ազգաբնակչության համար այն առումով, որ ջեռուցման համար այս տարի փոքր-ինչ ավելի քիչ կվճարեն: Լավ է նաև վարորդների համար. մերկասառույցներ, անանցանելի ճանապարհներ չկան, մեքենա վարելն ավելի հեշտ է: Բայց մյուս կողմից՝ առանց տեղումների տարին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել գյուղատնտեսության համար, եթե դեռ չի առաջացրել: Որովհետև, եթե տեղումներ չկան, նշանակում է չեն լրացվում ընդերքային ու մակերեսային ջրերի պաշարները, չեն լցվում ջրամբարներն ու ռեզերվուարները: Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա գարնանն ու ամռանը կարող են ոռոգման խնդիրներ առաջանալ ջրի դեֆիցիտի պատճառով:
2017 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար:
Օրերս գերմանական «Շպիգել» պարբերականը գրեց, որ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային տարածքում մի ոչ մեծ բնակավայր աճուրդով վաճառվել է 140 հազար եվրոյով:
Անցյալ շաբաթ կառավարությունը որոշեց գյուղացիներին ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են պետական ծրագրով սերմացուի և պարարտանյութի ձեռքբերման հետևանքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: