Հայերեն   English   Русский  
Տնտեսական
Մարտի 14-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը:
2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի և կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսվարող մարտի 14-17-ը մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում է «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան:
Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներից մեկը մի անգամ ասաց՝ կարծես Աստված Հայաստանը ստեղծած լինի հատուկ տուրիզմով զբաղվելու համար: Մասնագետներն ասում են, որ Հայաստանում տուրիզմը լավ հեռանկարներ ունի: Եվ եթե այդ ոլորտը դեռ մեր երկրի տնտեսության առաջատարներից չէ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ կորած է, այլապես Հայաստանում հաջողությամբ չէին գործի շատ ու շատ հաջողակ տուրիստական ընկերություններ:
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը ոլորտի առաջնահերթությունն է, որի ապահովման գործիքներից մեկն էլ պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունն է:
Ինչպես հայտնի է, տնտեսության կարևոր նախապայմաններից մեկը կայունությունն է: Այս առումով ընտրություններն ու տնտեսությունը, կարելի է ասել, հակառակ բևեռներ են, քանի որ ընտրությունները ենթադրում են փոփոխություններ: Այսուհանդերձ, արդեն իսկ այդ փոփոխությունների սպասումները , ուզած թե չուզած, պայմանավորում են տնտեսական գործընթացներ:
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն. մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
Ընդամենը երկու տարի առաջ` 2015 թ., երբ հոլանդահայ Հայկազյան ընտանիքը, որ հագուստի գործարաններ ունի Պակիստանում, Թուրքիայում, Չինաստանում և այլուր, Եվրոպայում ամենից շատ բաճկոններ վաճառող ARMA ընկերության տերն է, որոշեց հայրենիքում կաշվի վերամշակման արտադրություն հիմնել Երևանի նախկին կաշվի գործարանի հիմքի վրա: Եվ 1993-ից պարապուրդի մատնված ու լիովին ավերակների վերածված կաշվի գործարանում 2015 թվականից սկսվեց հայկական կաշվի արտադրությունը` հիմնվեց «Արլեդեր» ընկերությունը:
Աշխարհի բոլոր պետությունների համար կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը և արդյունավետ իրականացումը համընդհանուր խնդիր է: Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման բարձր ռիսկայնությունից և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով ...
ՀՀ մարզերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` 2016 թ. հանրապետության տարածքում շահագործվել է 1220,8 հա տարածությամբ ջերմատուն: 101 հեկտարը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հիմնականում տեղադրված են Արարատի, Արագածոտնի, Արամավիրի և Կոտայքի մարզերում: 2016 թ. արտադրվել է շուրջ 162 հազ. տոննա բանջարեղեն (լոլիկ, վարունգ, լոբի, դդմիկ, սմբուկ, տաքդեղ և այլն):
Այսօր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում կկազմակերպվել էր դասընթաց Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին դիմելու պայմանները ներկայացնելու նպատակով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն այսօր ստորագրել են հուշագիր «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ հիասթափված է ռուսական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշմամբ, և վստահություն հայտնել, որ Ռուսաստանն արագորեն կկարողանա իր արտադրանքը մատակարարել այլ երկրներ: Այս մասին հաղորդում է «Գազետա» լրատվական կայքը:
“Տարին վատ չէր սկսվի գյուղատնտեսության համար, եթե վերջին երկու ամսվա ցուրտը չլիներ: Դեղձենու և բալենու ծառերը միանշանակ վնասվել են, ցրտահարվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: