Հայերեն   English   Русский  
Տնտեսական
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Առօրյայում հաճախ կարող ենք լսել տեսակետներ, թե Հայաստանում բիզնես միջավայրն առողջ չէ, հնարավոր չէ այստեղ լուրջ հաջողությունների հասնել, շուկան փոքր է, պատշաճ քաղաքականություն չի իրականացվում, և այսպես շարունակ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Միաժամանակ, հոկտեմբերի ամսվա ՏԱՑ-ը սեպտեմբերի նկատմամբ նվազել է 7,5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ հոկտեմբերի համեմատ աճել է 17%:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
ՊԵԿ-ը «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ի («Առինջ մոլ») գործունեության վերաբերյալ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Անցած շաբաթ մի չափազանց ուշագրավ որոշում հրապարակեց գործադիրը:
2017թ. հոկտեմբերի 30-ին ամերիկյան «Buka Environmental» ընկերության փորձագետ,դոկտոր Անն Մաեստը ներկայացրել է քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս Հարութ Բրոնոզյանի պատվերով իրականացված «Հայաստանում Ամուլսարի ծրագրի երկրաքիմիական բնութագրության արդյունքների գնահատում և հավելյալ ուսումնասիրությունների առաջարկ» անգլերեն հուշագիրը:Ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել այդ ուսումնասիրության հայերեն համառոտ տարբերակը։
Արդեն ձմռան երկրորդ ամիսն էլ համարյա կիսվեց, բայց տեղումներ այդպես էլ չկան: Աշունը, կարելի է ասել, առանց անձրևների էր, ձմեռն էլ՝ անձյուն: Մի կողմից՝ սա լավ է ազգաբնակչության համար այն առումով, որ ջեռուցման համար այս տարի փոքր-ինչ ավելի քիչ կվճարեն: Լավ է նաև վարորդների համար. մերկասառույցներ, անանցանելի ճանապարհներ չկան, մեքենա վարելն ավելի հեշտ է: Բայց մյուս կողմից՝ առանց տեղումների տարին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել գյուղատնտեսության համար, եթե դեռ չի առաջացրել: Որովհետև, եթե տեղումներ չկան, նշանակում է չեն լրացվում ընդերքային ու մակերեսային ջրերի պաշարները, չեն լցվում ջրամբարներն ու ռեզերվուարները: Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա գարնանն ու ամռանը կարող են ոռոգման խնդիրներ առաջանալ ջրի դեֆիցիտի պատճառով:
2017 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար:
Օրերս գերմանական «Շպիգել» պարբերականը գրեց, որ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային տարածքում մի ոչ մեծ բնակավայր աճուրդով վաճառվել է 140 հազար եվրոյով:
Անցյալ շաբաթ կառավարությունը որոշեց գյուղացիներին ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են պետական ծրագրով սերմացուի և պարարտանյութի ձեռքբերման հետևանքով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: