Հայերեն   English   Русский  
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունվարի 21-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը:
2016-ը 9-ամյա Ռոբերտ Գրիգորյանի կյանքում նշանավորվեց 2 կարևոր հանդիպումներով: Հունիսի 24-ին նա փոքրիկ դաշնակահարուհի Անի Աթոյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Հռոմի Ֆրանցիսկոս պապին, իսկ հոկտեմբերի 13-ին և 14-ին` ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի Հանրապետությունների նախագահներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան:Վարչապետը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Կարեն Կարապետյանը եղել է համալսարանի գրադարանում, որը սպասարկում է ոչ միայն ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար:
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքների վիճակը քրեակատարողական հիմնարկներում. 2016-ի ամփոփում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ Արա Ղարագյոզյանը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնի պետ ԱրսենՄնացականյանը և ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության ...
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին մասնակցել է Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արթուր Պողոսյանին աշխատանքից ազատելու մասին։
1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:
2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին:
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները:
Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայրենադարձ ՍիրանՄիսակյան-Բասմաջյանին:80-ամյա տիկին Սիրանը 16 տարի առաջ Մարսելից վերադարձել է Հայաստան և հաստատվել Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում: Նա 6 զավակ, 15 թոռ և 4 ծոռ ունի: 1966թ. տիկին Սիրանի ընտանիքը Բեյրութից տեղափոխվել էՖրանսիա: Հաստատվելով Հայաստանի Ջրաշեն գյուղում՝ սկսել է զբաղվել տնամերձ այգիների մշակման աշխատանքով:
«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:
Հայաստանում հայրենադարձերի խնդիրները և´ընդհանուր բնույթ ունեն, և´մասնավոր՝ ամեն ոլորտի համար:
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով:Այսօր` հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայնքննարկում, որին մասնակցել են նաևմեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը: Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն:Նամակի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց:
Քառօրյա պատերազմը շատերի մոտ հարցեր ու անհանգստություն առաջացրեց, և ակամա բոլորս դարձանք ռազմական փորձագետ, ինժեներ-շինարար, փորձեցինք յուրաքանչյուրս բանակի ու զինվորի պաշտպանունակության բարձրացման մեր տարբերակն առաջ քաշել, հասկանալ, թե ինչու XXI դարում հայկական բանակն ու հայկական դիրքերն ապահովված չեն պաշտպանության լավագույն կամ գոնե միջին նորմերով:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին:
«Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել Սերժ Սարգսյանին համոզել՝ իրեն ՀՀԿ փոխնախագահ եւ նախընտրական շտաբի պետ նշանակել: Դրա համար էլ նա երեկ՝ 2017թ. ՀՀԿ ԳՄ առաջին նիստին չի մասնակցել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 20-30 տոկոս անկումը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացատրել է նրանով, որ խաղողի բերքը 30 տոկոսով ցածր է եղել, քան նախորդ տարի:
«Առավոտ» թերթը գրում է. «Դուք ձեր զանգակատնից մի նայեք, մի քիչ ցած իջեք, լսեք ինձ նման ներքեւում գտնվող մարդկանց խոսքն ու տեսեք վիճակը եւ հետեւություններ արեք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել։ Մեզ հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձեւաչափով եւ ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է եւ Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի մեկի արյունով թաթախված, եթե համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: