Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Երևանիքաղաքապետարանումկայացածաշխատանքայինհերթականխորհրդակցությանժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստացված հսկողություն սահմանել ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքներում, որտեղ, շոգ եղանակով պայմանավորված, առկա է հրդեհների առաջացման հնարավոր վտանգ:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել ...
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ 1969 թ. ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:
Շիրակի մարզում, հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճաբապահի եթրեևեկելի գուց և կողաշրջվել։
Հունիսի 18-ին, օրը կիրակի, ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ահազանգ է ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում:
Կրոնական և պատմամշակութային տուրերում բավական շատ է ընդգրկված նաև Լոռու մարզը, ինչը հիմնականում պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներով: Արկածային և հետիոտն զբոսաշրջության տեսակների մեջ նույնպես գերակշռում է Լոռին, դա էլ հավանաբար պայմանավորված է Լոռու մարզի ռելիեֆի բազմազանությամբ:
Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ վիճաբանության ժամանակ կնոջ մազերը և ականջի վերևի հատվածը կտրելու գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել՝ տուժողի հետ հաշտության հիմքով:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում կինը վիրավորել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսնու մանկահասակ երեխային, ինչի հետևանքով երեխան սկսել է լացել:
Հայաստանի Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում բնական (շրջակա) միջավայրին, մասնավորապես` հանքի շահագործման գոտուց դուրս գտնվող հողատարածքներին, Արփա և Որոտան գետերի ջրահավաք ավազաններին և նշված գետերին, ինչպես նաև Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներին, Սպանդարյանի ջրամբարից Կետչուտի ջրամբար ձգվող ստորգետնյա թունելին, հետագայում, հնարավոր է, նաև «Արփա-Սևան» թունելին և Սևանա լճին սպառնացող ամենամեծ վտանգը, ըստ մասնագետների, թթվային դրենաժի առաջացման խնդիրն է: Բացառված չէ, ...
Կոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել: Վրաերթի հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը:
2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա:
«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար հայրենիք է, մեր հարազատ հայկական հողը, մենք եկած ենք ազատագրված հող, հայկական հանրապետություն, քաղաքացիություն էլ վերցուցած ենք. կապրինք, կշնչինք, կմտածինք ու կգործինք իբրև հայ, բայց վերջնական հայրենադարձ չենք: Մենք ունենք մեր հողերը, որ դեռ չեն վերադարձած մեզ: Մեր մտքի կենտրոնում Արևմտյան Հայաստանի ազատագրումն է և մեր պապերու բնակավայրերը վերադառնալը: Պիտի այդ հողերը մեզ վերադառնան: Այն ատեն միայն հայրենադարձությունը կիրականանա բոլորիս համար»,- ասում է Սիրիայում ծնված, աշխարհի տարբեր ծայրերում ապրած և 2009-ից մեկընդմիշտ Հայաստան տեղափոխված Գառնիկ Սարգիսյանը:
Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում:
«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ:
Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել:
DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:
Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել...
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ ցավ և անփոխարինելի կորուստ է բոլորիս համար:
Հունիսի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
Կառավարության հայտարարած օպտիմալացումը, ինչպես գիտենք, նախատեսում է նաև մի շարք բուժհաստատությունների մասնավորեցման գործընթաց, քանի որ, ըստ կառավարության, անհրաժեշտ են նոր ներդրումներ, բարեփոխումներ, հիմնարկների առողջացման ծրագրեր, որոնք պետական հիմնարկներն ի վիճակի չեն կատարելու: Սակայն շատ բուժհաստատություններ դժգոհ են այս որոշումից, քանի որ կարծում են՝ խնդիրը չի քննարկվել իրենց հետ, երկրորդ՝ համարում են, որ պնդումները, թե տվյալ բուժհաստատությունները վնասով են աշխատում, արդյունավետ չեն գործում և չեն բավարարում հասարակության կարիքները, անհիմն են:
Երևանում օրեցօր ավելացող ավտոմեքենաների թիվն ու համապատասխան ենթակառուցվածքների բացակակայությունը ավելի ու ավելի են խորացնում մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի ճգնաժամը և ընդգծում մետրոպոլիտենի զարգացման անհրաժեշտությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. «Նախաքննության ավարտի մասին ԱԱԾ-ն հայտարարել է: Մենք դեռ գործի նյութերը չենք ստացել: Ստանալուց հետո նոր կարող ենք գնահատական տալ»:Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի թեժ պահին՝ մարտի 25-ին, այս գործով նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին մեղադրում են «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի տեղափոխումը կազմակերպելու մեջ»։Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ՝ հունիսի 19-ին, Շիրակի մարզի Հառիճավանքի հոգեւոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:
««Ժառանգություն» կուսակցու­թյան համագումարի ոչ միայն օրակարգը, այլև նույնիսկ օրակարգի նախագիծը դեռևս քն­նարկված և հաստատված չէ: Դա կլինի վարչության առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 25-ին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցու­թյան վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
«Իրատես de facto»-ն գրում է, որ Սամվել Կարապետյանը շուտով առևտրի և զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչև Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: