Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:
Թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը Երևանում կազմել է 219789.7 հազար դրամ` նախատեսված 220 հազար դրամի դիմաց. ստերիլիզացվել է 8.684 թափառող կենդանի և վնասազերծվել է 37.142 կենդանի: «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ի ներկայացրած տվյալներով` Երևանում կա 46 հազար թափառող շուն. «Եթե համեմատենք, օրինակ Մոսկվայի հետ, հասկանալի կլինի, որ այս թիվը անիրական է: 10 մլն բնակչություն ունեցող այդ քաղաքում հաշվարկվել է 20 հազար շուն, իսկ 1 մլն բնակիչ ունեցող Երևան քաղաքում արդեն 6-րդ տարին է` կա 46 հազար շուն», ...
1988 թվականի աղետալի երկրաշարժից տուժածների խնդիրները դեռևս վերջնական լուծում չեն ստանում: Սպիտակի 79-ամյա բնակիչ Ռազմիկ Նազարյանը իր կնոջ հետ արդեն 26 տարի է, ինչ ապրում է վագոն- տնակում:
Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 17 դեպքից՝ 15-ը: Բացահայտվել է գողության՝ 13, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության 3 և գողության 2 դեպք:Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում ...
Հոկտեմբերի 20–ին` ժամը 12.00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյունը շարունակվում է:Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնց տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների գործերով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից կայացված որոշումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության police.am պաշտոնական կայքէջում տրվող տեղեկությունների շարքում՝ «Առցանց հարցում» բաժնում, 2014 թվականի հոկտեմբերի 14-ից ավելացվել է նաև նշանակված տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը:Ուշադրություն դարձրեք տեղեկատվության մեջ կարմիր գույնով նշվածին՝ վարչական ակտերի վարույթներն ...
Հոկտեմբերի 13-19-ը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում Երևանի պետհամալսարանի մարզահամալիրում անցկացվեցին բասկետբոլի տղաների մրցումները, որոնց մասնակցում էին 10 բուհի թիմեր։
Մյուրիշենը Մարտունու շրջանի` Մոնթե Մելքոնյանի անառիկ պահած գյուղերից է: Եթե Ղարաբաղի հյուսիս-արևելքում գտնվող այս վարչական շրջանը, մյուսների համեմատ, ամենահարթավայրայինն է համարվում, ապա պիտի խոստովանեմ, որ իմ արցախյան շրջագայության ընթացքում այնպիսի անտառոտ ու լեռնային գյուղ, ինչպիսին Մյուրիշենն էր, չտեսա:
Երբ 1991 թվականի ապրիլին ամերիկաբնակ Մարո Մաթոսյանը եկավ Հայաստան, երկրում պատմական իրադարձություններ էին տեղի ունենում: Ընդամենը ամիսներ անց տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն:
2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա:
«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար հայրենիք է, մեր հարազատ հայկական հողը, մենք եկած ենք ազատագրված հող, հայկական հանրապետություն, քաղաքացիություն էլ վերցուցած ենք. կապրինք, կշնչինք, կմտածինք ու կգործինք իբրև հայ, բայց վերջնական հայրենադարձ չենք: Մենք ունենք մեր հողերը, որ դեռ չեն վերադարձած մեզ: Մեր մտքի կենտրոնում Արևմտյան Հայաստանի ազատագրումն է և մեր պապերու բնակավայրերը վերադառնալը: Պիտի այդ հողերը մեզ վերադառնան: Այն ատեն միայն հայրենադարձությունը կիրականանա բոլորիս համար»,- ասում է Սիրիայում ծնված, աշխարհի տարբեր ծայրերում ապրած և 2009-ից մեկընդմիշտ Հայաստան տեղափոխված Գառնիկ Սարգիսյանը:
Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում:
«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ:
Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել:
DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:
- Պարոն Մանուկյան, Ռուսաստանում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձրացրեց Հայաստանի վարորդական իրավունքի վկայականների հետ կապված հարցը, որին ի պատասխան ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասաց, որ հարցի լուծման համար չի կարող այլ բան առաջարկել, քան Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը:
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ ցավ և անփոխարինելի կորուստ է բոլորիս համար:
Հունիսի 23-ին 72 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
Կառավարության հայտարարած օպտիմալացումը, ինչպես գիտենք, նախատեսում է նաև մի շարք բուժհաստատությունների մասնավորեցման գործընթաց, քանի որ, ըստ կառավարության, անհրաժեշտ են նոր ներդրումներ, բարեփոխումներ, հիմնարկների առողջացման ծրագրեր, որոնք պետական հիմնարկներն ի վիճակի չեն կատարելու: Սակայն շատ բուժհաստատություններ դժգոհ են այս որոշումից, քանի որ կարծում են՝ խնդիրը չի քննարկվել իրենց հետ, երկրորդ՝ համարում են, որ պնդումները, թե տվյալ բուժհաստատությունները վնասով են աշխատում, արդյունավետ չեն գործում և չեն բավարարում հասարակության կարիքները, անհիմն են:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
«Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կրկին մեծ շուքով տոնում է իր ծննդյան 61-րդ տարեդարձը: Ամեն տարի գեներալն իր տարեդարձին հրավիրում է քաղաքական ողջ էլիտային, եւ այս տարին էլ բացառություն չէր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երեւան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները եւ վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության այն հայտարարությանը, որի համաձայն՝ օգոստոսի 1-ից թանկանալու է կայանատեղիի գումարը բջջային օպերատորների կողմից պահանջվող միջնորդավճարի հաշվին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երեւանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչեւ սեպտեմբեր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: