Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38458 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա՝ 212 տղա, 205 աղջիկ:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12.00, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին մասնաշենքի մեծ դահլիճում կմեկնարկի «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառը։ Առանձին տաղավարներով ներկայացված են լինելու գործատուները, որտեղ կտրամադրվեն նյութեր ընկերությունների, առաջարկվող աշխատատեղերի, տվյալ կազմակերպության կադրային քաղաքականության մասին։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում նախատեսված են նաև սեմինարներ տարբեր թեմաներով։
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այնտեղ ժամեր առաջ տեղափոխված 24-րդ տարին պատիժը կրող ցմահ բանտարկյալ Կարեն Սերգեյի Բոյաջյանը,հաղորդում է Հետքը: Այս լուրը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը `տեղեկացնելով, որ նա կոմայի մեջ է ընկել: Հարցին, թե ինչն է եղել մահվան պատճառը, ՔԿՎ պաշտոնյան նշեց, որ ամեն բան պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:Կարեն Բոյաջյանը դատապարտվել էր մահապատժի 18 տարեկանում 1992 թ-ին` ...
http://www.alitalia.com/Business/Images/180-72068Ulisse_novembre_2015.pdfԻտալական «AlItalia» ավիաընկերության «Ulisse» ամսագրի նոյեմբեր ամսվա համարում Հայաստանի վերաբերյալ անգլերենով և իտալերենով հոդված է հրապարակվել: Կից ներկայացնում ենք հոդվածը՝ որոշակի կրճատումներով:«Ulisse»-ի հայաստանյան ճանապարհորդությունը սկսվում է Երևանից՝ երկրի սրտում գտնվող մայրաքաղաքից՝ Արարատ լեռան հսկողությամբ, գագաթ, որի վրա, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո իջել է Նոյյան տապանը: Երևանը երեք միլիոն հայերի մեկ-երրորդի ...
Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Կոթի գյուղի անհետացած 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը հայտնվել է Ադրբեջանում: Ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով այս երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում: Կինը ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զորամիավորումների կողմից: Ըստշտեղեկության՝ համապատասխան գործընթաց իրականացնելուց հետո նրան կհանձնեն հայկական կողմին:
Հանրապետության տարածքում`Նոյեմբերի 10-11-ին շրջանների մեծ մասում, 12-ին հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Այս տարի վեցերորդ անգամ Հայաստանում անցկացվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը: Մրցանակն ամեն տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, որի ներդրումները դրական անդրադարձ են ունեցել Հայաստանի տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական ոլորտներում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 7-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածում (42-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1900 խմ ծավալով):
Հայտարարվել են «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթի 9 հաղթողները:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին Հայաստան կժամանի ավստրալահայ Արա Աղաջանյանի և Մարինա Օգանեսյանի ընտանիքը երկու զավակների հետ:
2000 թ. 11-ամյա Քրիսն ընտանիքով առաջին անգամ Լոնդոնից եկել էր Հայաստան։
Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում նոր սննդի կետ է բացվել։ «Էլ բուրիտո». այսպես է կոչվում մեքսիկական արագ սննդի կետը, որը հատկապես դրսից եկածների համար սպասված նորություն է։
Հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարել է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:
2003 թ. ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք: Երկրում սկսվեց երկարատև, դաժան պատերազմ, որին զոհ գնացին հարյուրհազարավոր մարդիկ: Իրաքահայ համայնքը կազմալուծվեց, երկրից հեռացան հազարավոր հայեր, որոնց մի մասը ներգաղթեց Հայաստան: Դրանցից մեկն էլ Վիգեն Կտիկյանի ընտանիքն էր:
Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել, որի օրակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի քննարկմանը:
Հանրային խորհրդում այսօր կրկին Երևանի մետրոպոլիտենի զարգացման հարցն էր քննարկվում:
Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Ս․թ․ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանին լրջորեն մտահոգել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի հարցի վերաբերյալ հայտարարությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար։
«Իրատես» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի անդրանիկ նիստերում «դրայվի» պակաս չի զգացվում: Ընդամենն օրեր առաջ երեւակված 7-րդ գումարման Ազգային ժողովում նախորդների որդեգրած ավանդույթներն ու բարքերը չեն լքում օրենսդիր միջավայրը:
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը ցանկանում է լքել Հայաստանը և բուժման համար մեկնել Ֆրանսիա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: