Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Նոյեմբերի 16-ին Սևանա լճի մոտ տեղակայված Արտանիշ գյուղի հրակից դաշտերից մեկն անսովոր մարդաշատ էր: «Օդապարուկների օր» բացօթյա միջոցառումը ուրախ աշխուժությամբ էր լցրել ոչ միայն դաշը, այլև այն ծածկող երկինքը:Կազմակերպիչները հավատացած են, որ «Օդապարուկների օրը» ոչ միայն բացօթյա ժամանցի նոր մշակույթի ձևավորման լավ գործիք է, այլև մեր բնակլիմայական պայմանները արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Ափին տեղակայված Արտանիշ գյուղի հարակից դաշտերում օդապարուկների թռիչքը խանգարող շինություններ չկան, փոխարենն ...
Գյումրու վագոն-տնակներում, կարիքի մեջ գտնվող ընտանիքներին հասցեագրված, «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ամենամյա ձեռնարկին նախկինում միացել ու աջակցություն են ցուցաբերել,
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների ...
2014 թ. նոյեմբերի 15-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Նախախորհրդարանի և «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադարձան նոյեմբերի 12-ին հայկական ռազմական ուղղաթիռի խոցման դեպքի խորքային պատճառներին` առաջին հերթին նշելով Հայաստանի քաղաքական ղեկավարության ապազգային գործելակերպը, որը մեր երկիրը Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամակցության գործընթացի մեջ ներքաշելով՝ փաստորեն հանձնում է Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը: Ասուլիսի ընթացքում ...
Նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ «Մերսեդես-Բենց Ջ-55»-ի։ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Կատարվում է նախաքննություն:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 10-14.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34.0մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 21-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը: Բացահայտվել է գողության՝ 15, կողոպուտի և մաքսանենգության՝ 2-ական, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ավտոճանապարհներին մառախուղ է:Մեղրու տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն:Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանլրատվական ծառայություն
Սիրիահայ Մուրադ Սանոսիանը կարոտում է հայրենիքը, ասում է, որ ցանկացած պահի պատրաստ է Հայաստան տեղափոխվել, եթե միայն հայրենիքն իրեն գրկաբաց ընդունի: Մեր հայրենակցի հետ զրույցը համայնքի կյանքի, առօրյա խնդիրների մասին է:
Նոյեմբերի 16-ին, ժամը 23.01-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարել է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին:
2003 թ. ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք: Երկրում սկսվեց երկարատև, դաժան պատերազմ, որին զոհ գնացին հարյուրհազարավոր մարդիկ: Իրաքահայ համայնքը կազմալուծվեց, երկրից հեռացան հազարավոր հայեր, որոնց մի մասը ներգաղթեց Հայաստան: Դրանցից մեկն էլ Վիգեն Կտիկյանի ընտանիքն էր:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր:
Ողջ հայության ուշադրությունն այս օրերին սևեռված է հայաստանյան իրադարձություններին: Հայաստանում ապրող հայրենադարձները նույնպես ոգևորությամբ, որոշ մասն էլ՝ տագնապով սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը:
«Լրագրությունը, ավելի ճիշտ՝ հրապարակախոսությունը, միշտ եղել է իմ հոբբիներից մեկը»,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը, որ ծնվել է Լիբանանում, ապրել ԱՄՆ-ում ու Կանադայում, իսկ 2004-ին տեղափոխվել է Հայաստան:
Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս:
Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում եղել ենք կոշտ ընդդիմություն, շատ հարցերում ենք մեղադրել իշխանություններին, շատ որոշումների դեմ ենք եղել:
«Վերջին 10 տարիներին Եղեգիս գետի վրա կառուցված 15 հիդրոկայանները էներգետիկ ոլորտում կատարել են առնվազն 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում,
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ քննարկելու Եղեգիս գետի շահառու ՓՀԷԿ-երի գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր:
-Պարոն Մանուկյան, այս օրերին աղմուկ է բարձրացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել ոլորտի բարեփոխումները, ծրագրերը, առկա խնդիրները և լուծումները:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
«Ժամանակ» թերթը նշում է. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։
«Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ շուրջ 11 օր տևած անհնազանդության գործողություններից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեկուսարանում հայտնված մի քանի հարյուր քաղաքացիները երեկվա դրությամբ ազատության մեջ էին։
«ՉԻ» տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը: Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: