Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Բենիամին Եղոյանը կդառնար 25 տարեկան։
«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է:
« Ավրորա» մրցանակի հավակնորդ, ամերիացի բժիշկ Թոմ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին,հաղորդում է Հայելին`վկայակոչելով auroraprize.com-ին:
Աշխարհի 11 ռեկորդների հեղինակ, 13 անգամ Եվրոպայի եւ 17 անգամ աշխարհի սուզալողի չեմպիոն Շավարշ Կարապետյանը 1976 սեպտեմբերի 16-ին սովորականի նման մարզվում էր Երեւյան լճի շրջակայքում: Ճակատագրական այդ օրը, սակայն, ամեն ինչ ընթացավ ոչ սովորական հունով: Կատավեց անսպասելին. 92 ուղևորներով լցված տրոլեյբուսն ընկավ լիճը: Չեմպիոնը նետվում է փրկության: Նա սուզվում է սառը և աղտոտված ջուրը, դիմակայելով ջրի ճնշմանը` կոտրում է ապակին և 20 րոպեում քսան մարդու կյանք է փրկում:Միայն վերջում, լինելով շատ հոգնած և վիրավոր, ...
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով:
Հանրապետության տարածքում`Մայիսի 20-21-ը, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օրերս ավարտեցի «Համբարձում Երամյան.կյանքն ու գործը» գիրքը:
Մայիսի 18-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասով մանրամասներ է ներկայացրել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազի փոխանցմամբ՝ տեղեկություններ կան, որ երիտասարդից մոտ մեկ օր լուրեր չեն եղել: Նա չի պատասխանել հեռախոսազանգերին ու դռան թակոցներին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների համատեքստում երևանյան փողոցներում տեղադրվել են ծաղկային նոր կոմպոզիցիաներ: Դիզայներական գեղեցիկ լուծումներով ու բնական ծաղիկներով հագեցած կոմպոզիցիաները տեղ են գտել քաղաքի մարդաշատ վայրերում, հետիոտնային անցումներում ու ճեմուղիներում: Տարվա ընթացքում ծաղկամաններում եղած սեզոնային բնական ծաղիկները պարբերաբար կթարմացվեն:
Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում:
«Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա»: Սրանք Շիրազի խոսքերն են, որոնք զարդարում են երիտասարդ հայրենադարձ Մհեր Ալմասյանի ֆեյսբուքյան հետնանկարը: Մհերի համար սրանք զուտ խոսքեր չեն, այլ ամրապնդած գաղափարախոսություն, որն էլ 2015 թվականին նրան վերջնականապես բերեց Հայաստան` մեկընդմիշտ հայրենիքում մնալու հաստատակամությամբ:
Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել:
DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:
Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել...
Գարո Սերպեկյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես է հիմնել և որոշել է կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ:
1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:
Ս.թ մայիսի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:
«Ազգ-բանակ» գաղափարախոսության և դրա իրագործման տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր ձեւավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ թերթի տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաև նախընտրական ժողովները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: