Հայերեն   English   Русский  
Հասարակություն
Ալավերդիի մանկապարտեզի տնօրենը, որտեղ երեկ չորսամյա երեխան անհետացել էր ու ընկել Դեբեդ գետը, Ալավերդիի քաղաքապետի հրամանով կազատվի աշխատանքից։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Ալավերդիի փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը։
Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին մասնակցում է նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվում:
Փետրվարի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 3 արկ:ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել ...
25-ամյա Անահիտը պատմում է, որ հնդկական սերիալների պատճառով երեկոյան տուն գնալ չի շտապում: Ընտանիքում դիտում են ցուցադրվող չորս հնդկական սերիալներից երկուսը: Երբեմն քույրերը վիճում են, թե ով պետք է բուն ցուցադրման ժամին նայի իր սերիալը, ով՝ կրկնության. երկու սերիալները գրեթե միաժամանակ են հեռարձակվում երկու տարբեր ալիքներով: «Աշխատում եմ չլինել սենյակում, որտեղ հեռուստացույցն է: Բայց թարգմանությունն էլ է ահավոր: Դերասանների ձայնից անգամ նյարդերս քայքայվում են»,- ասում է նա:
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացածներից մեկը խանութի սեփականատիրոջ կինն է: NEWS.am-ի հետ զրույց խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը նշել է, որ իր կինը խանութում աշխատում է որպես վաճառողուհի և ամեն օր` սովորականի նման ժամը 9-ին գնացել է աշխատանքի:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին և փետրվարի 20-ին կայանալիք ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեից, նշեց, որ քաղաքական և հանրային ուժերը, կարծես թե, չեն ընդունում Սահմանադրության հանրաքվեի անցկացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։
Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ հարցը, որի քննարկմանը հրավիրվել եւ մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Լեռնանիստ գյուղում՝ շենքի տանիքում մնացած ձյան պատճառով խոշոր փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ՝ դարձյալ, ըստ նախնական տեղեկությունների, փլատակների տակ քաղաքացիներ կան։
DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:
Ծովակի քույրն այդ օրը վատ երազ էր տեսել ու նրան հորդորում էր աշխատանքի չգնալ: Երազում պայթյուն էր որոտացել...
Գարո Սերպեկյանը Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին, Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես է հիմնել և որոշել է կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ:
1991 թ., երբ Հայաստանը Խորհրդային Միության փլուզման, տնտեսական շրջափակման, պատերազմի և երկրաշարժի հետևանքների հարուցած խորը ճգնաժամի մեջ էր, մարդիկ հուսահատ փախչում էին` հաստատվելով տաք ու ապահով Միացյալ Նահանգներում: Եվ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն ապահով երկրից որևէ սփյուռքահայ ընտանիք կտեղափոխվի Հայաստան: Սակայն այդպիսի բացառիկ ընտանիքներ կային, և նրանցից մեկն էլ Պարտագճյաններն էին:
2012 թվականից ի վեր անդրադառնում եմ հայրենադարձության թեմային` ընթերցողներին ներկայացնելով աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք տեղափոխված մոտ 4 տասնյակ հայրենադարձների հետաքրքիր ու հուզիչ պատմություններ: Այս տարի որոշեցի հետադարձ հայացք ձգել հերոսներիս ճակատագրերին և հետաքրքրվել` նրանք նույն ոգևորությամբ ու սիրով կառչա՞ծ են Հայաստանին, չե՞ն հիասթափվել ու հեռացել և ինչո՞վ են զբաղված այս պահին:
Առաջարկում ենք ընթերցել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Նազարյանի հուզիչ գրառումը՝ կատարված նախքան իր հայրենադարձությունը:
Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում քննարկվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային փոխանցելու հարցը: Գրադարանի կոլեկտիվը և ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն և առհասարակ, մեծ վնաս կհասցնի գիտությանը:
Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով:
Հայաստանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխման փուլում է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, և ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում: Համակարգի մասին «Անկախին» հետաքրքիր մանրամասներ ու վերլուծություններ է ներկայացնում անկախ հանձնաժողովի անդամ, ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և խորհրդի անդամների հետ քննարկել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Նրանք, ովքեր սպասում են ողորմության (իսկ այդպիսի մարդիկ Հայաստանում բացարձակ մեծամասնություն են կազմում), կքվեարկեն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի («Ծառուկյան» դաշինքի) օգտին: Ողորմություն՝ լայն իմաստով, ոչ միայն ընտրակաշառքի եւ նյութական օգնությունների տեսքով: Ողորմությունը կարող է տարբեր տեսք ունենալ՝ ընդհուպ մինչեւ երկնքից թափվող ենթադրելի մանանան: Բայց կան քաղաքացիներ, որոնք կատարելու են գաղափարական ընտրություն: Կան մարդիկ, որոնք հավատում են կոմունիստական գաղափարներին՝ նրանք, իմ կարծիքով, մեկ տոկոսից պակաս են կազմում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը: Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ՀՀԿ ռետինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին:
«Իրատես» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում» են իրար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: