Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորներն այսօր Կրթության և գիտության նախարարությունում հանդիպում ունեցան ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ:
Այսօր պաշտոնապես մեկնարկեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի՝ «Աուտիզմի ազգային հիմնադրամի» հետ համատեղ իրականացվող «Տեխնոլոգիաներն առանց սահմանների» նախագիծը:
Մեծարգո՛ վարչապետ,ՀՀ իշխանությունները, վարելով շուկայական հարաբերություններին խորթ և ազգային շահի տեսանկյունից կործանիչ գիտահամալսարանական քաղաքականություն, երբեմնի գիտնականաշատ Հայաստանը դարձրել են մասնագետների սովի երկիր, որը վտանգում է ոչ միայն հանրապետության քաղաքակիրթ ապագան, այլև նրա անվտանգությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, "Հայաստանի կրթության բարելավում" (ԿԲԾ) ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ: ՀԲ կրթության թիմն այս օրերին Երևանում է` վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցելու առաքելությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին:
2017թ. հունվարից Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կդասավանդվի «Պարենային անվտանգության համակարգերի կառավարում»առարկան
Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական և Գորիսի պետական համալսարաններում ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի շրջանակներում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի մոնիտորինգ է իրականացվում:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչները ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես խրախուսում են նորաստեղծ ընկերությունների (start-up) մասնակցությունը` վերջիններիս տրամադրելով ֆինանսական զգալի արտոնություններ: Այսպիսով՝ ստարտափները հնարավորություն ունեն հանրությանը ներկայացնել իրենց ծառայություններն ու գաղափարները, գործարար հանդիպումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ, զարգացնել իրենց ընկերությունները: Պայմաններին ծանոթանալու ...
Երիտասարդ դասախոսների խնդիրները քննարկվեցին այսօր Որակի շաբաթվա շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում:
Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց ուսանողական աշխատաժողովով. հայաստանյան բուհերի ուսանողները քննարկեցին իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը:
Ստեղծված պայմաններում Հայաստանում գիտությունը փրկելու և հետագայում զարգացնելու համար, ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող Վադիմ Օհանյանի կարծիքով, անհրաժեշտ է, որ հայ մեծահարուստները գիտության աջակցության հիմնադրամ ստեղծեն:
Գիտնականների պնդմամբ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ, Երկրի ութերորդ մայրցամաքը` Զելանդիան։ Այն ամբողջովին համապատասխանում է այն չափանիշներին, որոնք ունեն մնացյալ մայրցամաքները:Նոր մայրցամաքը զբաղեցնում է մոտ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք: Դրա մոտ 94 տոկոսը գտնվում է ջրի տակ, իսկ երկրի մակերեսին են գտնվում Նոր Կալեդոնիա կղզին և նորզելանդական Հյուսիսային և Հարավային կղզիները։Գիտնականները դժվարանում են հստակ սահմանել մայրցամաքի տարիքը, քանի որ դրա մեծ մասը գտնվում է ջրի տակ:Նախնական հետազոտությունների արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ մայրցամաքը սկսել է առանձնանալ հին Գոդվանա մայրցամաքից մոտ 100 մլն տարի առաջ։ Դա հանգեցրել է երկրի ընդերքի դեֆորմացիայի, որի արդյունքում մայրցամաքի մեծ մասը ջրի տակ է անցել: Գիտնականները հուսով են, որ շուտով մայրցամաքի վերաբերյալ տվյալները կհայտնվեն աշխարհագրության գրքերում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: