Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը:
ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում ներառված էր երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:
Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչու են խոզերն ու շներն այդքան համառորեն փորձում գետնի տակից քանդել ու հանել տրյուֆել կոչված սունկը (Tuber melanosporum):
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների այն ուսուցիչների հետ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում բարձր մակարդակով կազմակերպել են մի շարք կրթամշակութային միջոցառումներ, իսկ նրանց սաներն աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում, թեմատիկ մրցույթներում:
«2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որ ուղեկցվում էր հին խնդիրներով»,- անցնող տարին այսպես բնորոշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանություններից է: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ազգային գրադարանում այսօր ներկայացվեց այդ թեմային նվիրված վերջին տարիներին հրատարակված և վերահրատարակված գրքերի տեսությունը:
Առաջատար մասնագետները նշել են ևս մեկ պատճառ, թե ինչու փոքրիկ երեխաները ոչ մի դեպքում չպետք է ծնողների կամ էլ նրանցից մեկնումեկի հետ նույն անկողնում քնեն: Խոսքը երեխայի առողջության տեսանկյունից լուրջ խնդրի մասին է:
Մոլորակի ամենահազվագյուտ տարրն աստատն է, որի պարունակությունը երկրակեղևի մեջ մեկ գրամից պակաս է:
Ընդառաջելով ԵՊՀ ուսանողների հրավերին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ սկսած փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, վերջացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական ծրագրերին և Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ...
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հրավերով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բուհում հյուրընկալվելու համար` հատկանշական համարելով, որ ուսումնական հաստատության գոյության 20 տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարն առաջին անգամ է այցելում բուհ: Ռեկտորը ուսանողներին հորդորել է ակտիվ քննարկում ծավալել և նախարարին ուղղել իրենց հետաքրքրող ...
Հային բնորոշ հատկություններից մեկն ուսումնատենչությունն է: Հայերս եզակի ազգ ենք աշխարհում, մեր հնագույն դիցարանում ունեցել ենք դպրության և գիտության հովանավոր աստված՝ հանձին Տիրի:
Ուսումնական տարին ավարտական դասարանների դպրոցականների համար սկսվել է անորոշություններով․ ուսումնական տարվա ավարտին հիմնական և
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ավագ դպրոցների և քոլեջների միջև մրցապայքար է ընթանում աշակերտների և ուսանողների համար։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Ուստի հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Եվ քանի որ դիմորդը նախ և առաջ ֆինանսական ապահովության միջոց է ուսումնական հաստատության համար, ապա մրցակցությունը կատաղի է, երբեմն անգամ՝ անազնիվ և դիմորդին մոլորեցնող։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելուն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: