Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Հրապարակվել են հունիսի 23-ին կայացած Ռուսերենի միասնական քննության արդյունքները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են "Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում" միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Այս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որն իրականացվում է «TEMPUS» ծրագրի «ARMENQA» նախագծի շրջանակներում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին":
Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի
31 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Հարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ
Գիտնականներն ահազանգում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ գիտությունը Հայաստանում վերջնականապես կմարի.
Կենսաբանության միասնական քննությունից գնահատականները կնվազեն. ԳԹԿ
Հայաստանյան բուհերն այս տարի, նախորդ տարիների համեմատ, շուրջ երեք անգամ քիչ դիմորդներ ունեն. բուհ դիմողների թիվն ընդամենը 4600 է: Պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգի: 2006-ին առաջին դասարան հաճախող սերունդը երկու խմբի բաժանվեց. գերակշիռ մասը ձևավորեց 11-ամյա ուսուցմամբ դասարանները, իսկ համեմատաբար փոքրաթիվ խմբերով ձևավորվեցին 12-ամյա կրթությամբ դասարանները:
Ֆեյսբուքում «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Սամվել Հարությունյանին Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական սարքերի և այլ ոլորտներում մասնագիտացած համաշխարհային հետազոտական «FMD K&L» ընկերությունը Հայաստանում հիմնել է ընկերության մասնաճյուղը՝ ակնկալելով աշխարհի լավագույն փորձը ներդնել նաև մեր երկրում: «FMD KL Europe» ընկերությունը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին և Երևանում հիմնելով իր մասնաճյուղը՝ պատրաստ է երկրի ներուժն օգտագործել կլինիկական միջազգային հետազոտություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել: Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված 3 քննասենյակներում, հետաքրքվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: