Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների այն ուսուցիչների հետ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում բարձր մակարդակով կազմակերպել են մի շարք կրթամշակութային միջոցառումներ, իսկ նրանց սաներն աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում, թեմատիկ մրցույթներում:
«2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որ ուղեկցվում էր հին խնդիրներով»,- անցնող տարին այսպես բնորոշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանություններից է: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ազգային գրադարանում այսօր ներկայացվեց այդ թեմային նվիրված վերջին տարիներին հրատարակված և վերահրատարակված գրքերի տեսությունը:
Առաջատար մասնագետները նշել են ևս մեկ պատճառ, թե ինչու փոքրիկ երեխաները ոչ մի դեպքում չպետք է ծնողների կամ էլ նրանցից մեկնումեկի հետ նույն անկողնում քնեն: Խոսքը երեխայի առողջության տեսանկյունից լուրջ խնդրի մասին է:
Մոլորակի ամենահազվագյուտ տարրն աստատն է, որի պարունակությունը երկրակեղևի մեջ մեկ գրամից պակաս է:
Ընդառաջելով ԵՊՀ ուսանողների հրավերին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մայր բուհի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնում հանդես է եկել դասախոսությամբ: Նախարարն անդրադարձել է միջազգային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումներին, պատասխանել ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տարբեր խնդիրների՝ սկսած փոխարժեքի տատանումների և ուսման վարձի չափերի կապին, վերջացրած Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական ծրագրերին և Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ...
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հրավերով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բուհում հյուրընկալվելու համար` հատկանշական համարելով, որ ուսումնական հաստատության գոյության 20 տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարն առաջին անգամ է այցելում բուհ: Ռեկտորը ուսանողներին հորդորել է ակտիվ քննարկում ծավալել և նախարարին ուղղել իրենց հետաքրքրող ...
«Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Twining ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-19-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունենում աշխատաժողով`նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշներին և ուղենիշներին, ուսումնառության վերջնարդյունքներին և դրանց գնահատմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան կրթական համագործակցությանը վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական (ԵՊԲՀ) և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական (ՀՊՄՀ) համալսարանները վերահավատարմագրվում են։
Պետական մակարդակով խրախուսվում է ուսմանը զուգահեռ աշխատելը․ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 22 տարեկանում երիտասարդը պետք է տիրապետի երեք լեզվի և ունենա 3 տարվա աշխատանքային փորձ։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել է, որ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության կողմից խորհրդարան կներկայացվի մի նախագիծ, որը հնարավորություն կտա աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկն ուղղել ուսման վարձի փոխհատուցմանը։ Կրթության ոլորտի մասնագետները, սակայն, նշում են, որ որևէ քայլ անելուց առաջ պետք է «յոթ չափել և մեկ կտրել», որովհետև առաջին հայացքից դրական թվացող ամեն նախաձեռնություն չէ, որ կրթության ոլորտում դրական արդյունք կունենա։
Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։
Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու գիտության, կրթության և մշակույթին վերաբերող հարցեր։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: