Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև ստորագրված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
«2014 թվականը վերջին 20 տարվա ընթացքում ամենաարդյունավետն էր աստղագիտության համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությանը:
Գիտության ոլորտում այս տարվա աղմուկ հանած ձեռքբերումներից մեկն այն էր, որ բարձրացվեցին գիտական աստիճան ունեցող անձանց տրվող հավելավճարները. թեկնածուներինը դարձավ 25 հազար դրամ, դոկտորներինը` 50 հազար: Իսկ ողջ տարվա ընթացքում գիտնականները, ինչպես և նախորդ տարիներին, շարունակել են բարձրաձայնել ոլորտի խնդիրները և ուշադրություն հրավիրել դրանց վրա:
Փորձագետների կարծիքով, տոնական օրերին մեր ընդունած կալորիաների օրական քանակը հասնում է 6000-ի, ինչը 3 անգամ գերազանցում է կնոջն առաջարկվող նորմը:
2014 թվականի ընթացքում արխիվը իր գործառույթները լիարժեքորեն է կատարել: Եղել են համալրումներ պետական մարմիններից, կազմակերպություններից և քաղաքացիներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը:
ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել կառավարման խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում ներառված էր երկու հարց՝ 2014 թվականին կատարված աշխատանքների հաշվետվություն և 2015 թվականի բյուջեի նախահաշվի հաստատումը:
Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչու են խոզերն ու շներն այդքան համառորեն փորձում գետնի տակից քանդել ու հանել տրյուֆել կոչված սունկը (Tuber melanosporum):
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների այն ուսուցիչների հետ, ովքեր օրացուցային տարվա ընթացքում բարձր մակարդակով կազմակերպել են մի շարք կրթամշակութային միջոցառումներ, իսկ նրանց սաներն աչքի են ընկել առարկայական օլիմպիադաներում, թեմատիկ մրցույթներում:
«2014-ը նոր կրթական նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման, նոր, որակյալ և արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման տարի էր, որ ուղեկցվում էր հին խնդիրներով»,- անցնող տարին այսպես բնորոշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:
Մինչ որոշ մարդիկ իրենց ամառային հանգիստն են պլանավորում Սևանի ափին, բնապահպաները քննարկում են կապտականաչ ջրիմուռների ծաղկման վտանգները լճի համար, առողջապահության նախարարությունը քար լռություն է պահպանում այս թեմայով, իսկ բնապահպանական գերատեսչությունները փորձում են ամեն կերպ հերքել, որ օրերս լճի ափին կովերի անկումը ջրի պատճառով է տեղի ունեցել, պարզվում է, որ լճի ծաղկումը թունավոր է և կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե կենդանիների համար։
Ինչպե՞ս անել, որ մասնագիտական կրթության մասին դիպլոմը վկայի այն կրողի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին։ Պատասխանը միանշանակ չէ, խնդիրն էլ բազմաթիվ բաղադրիչներ ունի։
Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենազանգվածային կենտրոնացված քննությունը, որին մասնակցեց 31000 աշակերտ, կարծես թե ինքնանպատակ էր, կամ գոնե հայտնի չէ, թե որն էր նման քննություն անցկացնելու նպատակը։
«Այբ» ակումբի, դպրոցի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամներ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց գնահատականն ու
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: