Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Ֆիզիկայի ասպարեզում 2017 թ. Նոբելյան մրցանակին են արժանացել Քիփ Թորնը, Ռայներ Վայսը և Հարրի Բերիշը LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) ծրագրում «վճռական ներդրման համար», ինչպես նաև «գրավիտացիոն ալիքների դիտարկման» համար:
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայկական քիմիական ընկերության V գիտաժողովը` նվիրված հիմնարարև կիրառական քիմիայի արդի խնդիրներին:
«Միայնակ գիտությամբ զբաղվել չես կարող, պետք է համագործակցես, տարբեր գործընկերներ ունենաս թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ուսումնասիրությանդ արդյունքները միայն հայաստանյան գիտնականներին հասանելի դարձնելով՝ հաջողության չես հասնի»,- ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նարինե Ղազարյանը, որ նաև Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից է։
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է մեր ժամանակների ականավոր հայագետ, դասական հայերենի մասնագետ, գիտաժողովների այս շարքի հիմնադիր Քլիվլենդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Գրեպինի հիշատակին:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մեկնարկել է փորձագիտական խմբի այցն ուսումնական հաստատություն։
Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում 2017 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ գիտնականների խմբին՝ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբաշին ու Միխայել Յանինշ ցիրկադային ռիթմերի համար պատասխանատու մոլեկուլյար մեխանիզմների հայտնագործման համար։
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևանում է ճարտարագիտության դոկտոր, ինքնաշխատ համակարգերի կառավարման բնագավառի գիտնական, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի ԱՐՓԱ ինստիտուտի նախագահ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Նորթրիջի մասնաճյուղի դասախոս Հակոբ Փանոսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես, շրջել տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին:
«Երբ մի դժվարին խնդիր ես լուծում, որն աշխարհում դեռ ոչ ոք չի լուծել, կամ երբ տարբեր երկրների գիտնականների հետ մրցության մեջ ես, թե ով առաջինը որևէ խնդիր կլուծի, այդ զգացողությունն անփոխարինելի է։ Ինձ համար գիտությամբ զբաղվել նշանակում է փորձել մի նոր արդյունք ստանալ, ինչ-որ բանում լինել առաջինը»,- ասում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Դավիթ Փիլիպոսյանը, որը Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Արդյունավետ երիտասարդ գիտաշխատող 2017» մրցույթի հաղթողներից է։
2016 թվականին ստեղծված «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ն միաձայն քվեարկությամբ դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ:
Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի ամփոփիչ համաժողովը։ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» (VERITAS) ծրագրի շահակիցները համաժողովի ընթացքում ամփոփելու են հիմնական ձեռքբերումները, առկա լավագույն փորձը, քննարկելու են արդյունքների հետագա կիրառելիության ապահովումը։
Երևանի ավագանու "Ելք" խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: