Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ: Այս մասին ...
ԵՊՀ ծրագրավորող ուսանողները նվաճել են ACM_ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գավառի պետական համալսարան: Բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը դեկտեմբերի 5-8-ը տեղում հանդիպում-քննարկումներ կունենա ուսումնական հաստատության ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:
Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների XXXVII միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 5 բուհերում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն.«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29«Ռուս գրականություն» ...
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին: Երևանի պետական համալսարանի և Մատենադարանի անվանի գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը ողջունել է գիտական նմանատիպ խոշոր միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով ...
Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որն անց է կացվում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:
Արցախի Քարին Տակ գյուղում /Շուշիի շրջան/ կառուցվող մանկապարտեզը Հիմնադրամի կողմից համայնքում կյանքի կոչվող չորրորդ կարեւորագույն ենթակառուցվածքն է: Նախորդ տարիներին այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն, խմելու ջրի նոր համակարգ, վերակառուցվել դպրոցի մարզադահլիճը: Մանկապարտեզը կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ եւ կիպրահայ համայնքների, ինչպես նաեւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի այս տարվա դրամահավաք-հեռախոսամարաթոնը ...
Քաղցկեղի առաջացման դեպքերի երկու երրորդն անխուսափելի է, նույնիսկ այն դեպքում, եթե մարդը վարում է առողջ ապրելակերպ: Այս մասին վկայում են Զոն Հոփկինսի համալսարանի իրականացրած ուսումնասիրությունները:Գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղն առաջանում է գենետիկ կոդի պատահական սխալի արդյունքում, որը տեղի է ունենում բջիջների տրոհման ժամանակ:Այս ուսումնասիրությունները վիճարկում են այն տարածված տեսակետը, որ քաղցկեղի մուտացիաները լինում են հիմնականում ժառանգբար փոխանցված կամ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած:Ընդհակառակը, քաղցկեղի դեպքերի ճնշող մեծամասնությունը լինում է ԴՆԹ-ի թերությունների հետևանքով:Ջոն Հոպկինս համալսարանի քաղցկեղի կենտրոնի մասնագետներից մեկը նշում է. «Հայտնի է, որ մենք պետք է խուսափենք շրջակա միջավայրի գործոններից, ինչպիսին ծխելն է, որպեսզի նվազեցնենք քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն քիչ հայտնի է, որ ամեն անգամ, երբ նորմալ բջիջը բաժանվում և արտադրում է երկու նոր բջիջ, տեղի են ունենում բազմաթիվ սխալներ: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղցկեղի առաջացման դեպքերի գրեթե երկու երրորդը պայմանավորված ԴՆԹ կրկնօրինակման սխալներով»:Այս հայտնագործությունը օգնում է բացատրել, թե ինչու է քաղցկեղը հաճախ առաջանում մարդկանց մոտ, որոնք հետեւում են առողջ ապրելու բոլոր կանոններին եւ չունեն հիվանդության ընտանեկան պատմություն:
Նոր հետազոտությունը պարզել է, որ կրոնական կողմնորոշում ունեցող երկրների աշակերտներ ավելի հակված են գիտության եւ մաթեմատիկայի ուղղություններում թույլ ցուցանիշներ դրսևորելուն, քան նրանց ագնոստիկ կամ աթեիստ հասակակիցները:«Երկրները, որտեղ կրոնն ուժեղ հիմքեր ունի, կրթական մակարդակն ավելի ցածր է», - նշում է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Զիլբերթ Ստոետը:Նա հավելում է, որ կառավարությունները կկարողանան բարձրացնել կրթական ցուցանիշները, եթե կրոնը դուրս մնա դպրոցներից եւ կրթական հաստատություններից»:Ուսումնասիրությունները վկայում են, որ կրոնական երկրների ուսանողների ցածր գնահատականները գիտության ոլորտում պայմանավորված են էվոլյուցիայի եւ ավանդական համոզմունքների անհամատեղելիությամբ:Որպես օրինակ բերվում է Սաուդյան Արաբիան, որը կրոնականությամբ զբաղեցնում է 72-րդ տեղը, իսկ մաթեմատիկայի ոլորտում գրանցած հաջողությունը չափազանց ցածր է:
2006 թվականից սկսած, մարտի 21-ը համարվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը: Այս օրը պատահաբար չէր ընտրված. Դաունի համախտանիշ ունեցող մարդու մոտ սովորաբար 46-ի փոխարեն 47 քրոմոսոմ է, քանի որ 21-րդ զույգի քրոմոսոմները նորմալ 2-ի փոխարեն ներկայացված են 3 կրկնօրինակով: Այսպիսով, ամսի 21-ը խորհրդանշում է «սխալ» քրոմոսոմի համարը, իսկ երրորդ ամիսը` դրա կրկնօրինակների թիվը:
Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ 2016 թվականի գործունեության հաշվետվությունը և Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: