Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
«Քննական թեստերը բավականին հեշտ էին»,-Անկախ-ի հետ զրույցում նման գնահատական են տալիս այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնած դիմորդները: Քննությունը նոր է ավարտվել, դիմորդները առցանց փորձում են ստուգել նախնական արդյունքները: Չնայած արդյունքները դեռ հայտնի չեն և տվյալներ չկան` քանի դիմորդ է կտրվել և քանիսն են առավելագույն բալ ստացել, այսուհանդերձ առաջին տպավորությունները հուշում են, որ դիմորդները թեստերից բավականին գոհ են:
Այսօր՝ հունիսի 5-ին հանրապետության շուրջ են 34 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Այս առարկայից քննություն հանձնողներ թիվն ամենաշատն է` շուրջ 7000 դիմորդ:
Հայտնի են հունիսի 2-ին կայացած երեք առարկաների միասնական քննությունների գնահատականները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
Հունիսի 2-ին ՀՀ մարզկենտրոններում և Երևանում 1400 դիմորդներ քննություն հանձնեցին Կենսաբանությունից, 135 դիմորդ`Ընդհանուր պատմությունից և 330 դիմորդ` Աշխարհագրությունից:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Վանաձորի պետական համալսարան: Հունիսի 1-5-ը փորձագիտական խումբը ՎՊՀ-ում հանդիպումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն առաջացրեցին թիմերի շրջանում, արդյունքում նրանք մշակեցին բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում։», - նշեց Արտաշես Վարդանյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվեց ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը օգտագործեցին լուծումներ մշակելիս։ Մասնակիցները, 6 ժամ աշխատելով իրենց գաղափարների շուրջ, ժյուրի դատին ներկայացրեցին իրենց ...
Այսօր մեկնարկած «Թվապատում» միջազգային մեդիա համաժողովի ժամանակ IP Marketing-ի տնօրեն Արսեն Սուլթանյանը լրագրողների, մեդիափորձագետների եւ ուսանողնրեի հետ խոսեց այն մասին, թե ինչպես կարելի է գումար վաստակել թվային միջավայրում:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» այսօր մեկնարկեց «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսը, որը նպատակ ունի ներկայացնել թվային միջավայրում մեդիա բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, ձեռքբերումներն ու միտումները:
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` "Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի" ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն ...
Այս հարցն էր «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» երկօրյա ֆորումի ուշադրության կենտրոնում։ Ֆորումը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։
Ամեն տարվա ապրիլի 1-ից մեկնարկում է «Լույս» կրթաթոշակի հայտերի ընդունման փուլը: Այս տարի 2018-2019 ուսումնական տարվա համար հայտերի ընդունման փուլի մեկնարկը համընկավ կրթության ոլորտում կատարվող ծախսերի արդյունավետության, առհասարակ կրթության ոլորտի ու կրթական համակարգի վերաբերյալ հասարակական քննարկումների ակտիվ փուլի հետ: Ուստի «Լույսի» այս տարվա տարածած մամլո հաղորդագրությունը գրավեց մեր ուշադրությունը:
Հայաստանում գիտության խնդիրների, ներկայի և ապագայի մասին «Անկախը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ։
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որն այս տարի կրում է «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը: Երկօրյա համաժողովի կազմակերպիչն է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: