Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Նոր հետազոտությունը պարզել է, որ կրոնական կողմնորոշում ունեցող երկրների աշակերտներ ավելի հակված են գիտության եւ մաթեմատիկայի ուղղություններում թույլ ցուցանիշներ դրսևորելուն, քան նրանց ագնոստիկ կամ աթեիստ հասակակիցները:«Երկրները, որտեղ կրոնն ուժեղ հիմքեր ունի, կրթական մակարդակն ավելի ցածր է», - նշում է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Զիլբերթ Ստոետը:Նա հավելում է, որ կառավարությունները կկարողանան բարձրացնել կրթական ցուցանիշները, եթե կրոնը դուրս մնա դպրոցներից եւ կրթական հաստատություններից»:Ուսումնասիրությունները ...
Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց ՈԱԱԿ 2016 թվականի գործունեության հաշվետվությունը և Հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմը:
ՀՀ երեք պատվիրակներ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցեցին Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ամենամյա մարտյան համագումարին:
Չգիտեմ` որտեղ եմ լսել մի արտահայտություն. ՙԳեղեցիկ խոսքերը ճշմարիտ չեն՚:
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։ Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով ...
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։
Հայաստանում գիտության խնդիրների, հնարավոր լուծումների ու ապագայի տեսլականի մասին «Անկախը» զրուցել է ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, միջազգային մի շարք հեղինակավոր գիտական ամսագրերի խմբագիր և խմբագրական խորհուրդների անդամ Արմեն Թռչունյանի հետ:
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Փորձենք համեմատել ՀՀ քաղաքացիների վստահության քվեի համար պայքարող ութ քաղաքական ուժերի տեսլականը կրթության և գիտության ոլորտում (Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ):
Հանրապետության բուհերի 745 ուսանող մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ կունենան:
Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 հազարից ավելի (1641 անվճար և մոտ 18 հազար վճարովի) տեղերի համար միասնական քննությունների առաջին փուլում պայքարում է ընդամենը 9737 դիմորդ: Նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը նվազել է 1500-ով:
2015թ. պետբյուջեի «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով նախատեսվել է Երևանի 5 դպրոցների հիմնանորոգում, որոնց թվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցը, որի կապալառու կազմակերպությունն է եղել «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն: Հիմնանորոգումը սկսվել է 29.01.2015թ., հատկացվել է 321մլն621.հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն ենք, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև հիմնանորոգումը վաղուց դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երևում դպրոցում: Մի մասնաշենքն առանց տանիքի է ու պատերը գաջել են առանց տանիքի, այսինքն ներդրված գումարն արդեն անձրևը տարել է:Այս մասին նամակ եմ գրել նաև Երևանի քաղաքապետին, քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայության տակ է և Երևանի մասին ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետով Երևանի քաղաքապետը կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները: Փաստորեն կառավարության ծրագիրը չի կատարվել, հայտնի չէ, գումարը ծախսվե՞լ է կամ ո՞ւր է: 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում և ստիպված որոշ դասարանների երեխաներ 2-րդ հերթով են հաճախում դպրոց, իսկ ՀՀ վարչապետը դպրոցների տնօրեններից պահանջում է վերացնել 2-րդ հերթը: Այս դպրոցի պարագում 2-րդ հերթը վերացնելը պետք է պահանջել ՀՀ կառավարությունից:Անտերություն, ո՞վ է պատասխանատու այս անտերության համար:ՀՀ կառավարությունը:
Գիտության խնդիրների և ֆինանսավորման հնարավոր նվազեցման հետևանքների մասին «Անկախը» զրուցել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ Հայկ Սարգսյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: