Հայերեն   English   Русский  
Կրթություն և գիտություն
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը:
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 213 միլիոն 838 հազար դրամ: «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսում է իրականացնել Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի շուրջ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն ...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի "Կարնեգի" հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին:
Հանրապետության շատ դպրոցներ իրենց փակ դռներով ու ծնողների նկատմամբ անսահման բացասական իշխանությամբ հիշեցնում են քրեակատարողական հիմնարկներ, որտեղ սահմանված են հարազատների հետ ընդունելության օրեր ու ժամեր:
ՀՀ կրթության գիտության նախարարությունը, Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ինչպես նա Հայաստանի շախմատային ֆեդերացիան Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 16-18-ը կազմակերպում են "Շախմատը դպրոցներում" խորագրով միջազգային գիտաժողով: Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում հրավիրված մամուլի ասուլիսում գիտաժողովի մեկնարկն ազդարարել են ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ ...
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ:
Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։ Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին, 28-ին, 30-ին և 31-ին ժամը 930-ին Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ:
Սկզբունքորեն ապացուցված է, որ մասնագիտական անընդհատ կրթությունն ավելի արդյունավետ է:
Հայաստանում գիտության զարգացման առաջնային նախապայմանը գիտական արդյունքների և գիտնականի աշխատանքի գնահատումն է միջազգային չափանիշներով:
«Գիտությունը պետք է լինի մասնագիտություն, ոչ թե հոբբի։ Մինչդեռ մենք ինչ-որ առումով հոբբի ենք դարձրել, քանի որ պետք է այլ աշխատանքով զբաղվենք՝ գումար վաստակելու համար, որպեսզի կարողանանք նաև գիտությամբ զբաղվել։ Դա, բնականաբար, ազդում է հետազոտությունների մակարդակի և գիտական արդյունքի վրա»,- ասում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տեսական բաժանմունքի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վահան Հովհաննիսյանը։
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ամեն տարի ՀՀ նախագահը մրցանակ է հանձնում համաշխարհային ՏՏ ոլորտի հեղինակավոր անհատի, որի ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական զարգացումներ և դրական են անդրադառնում պատմության ընթացքի վրա: Այդ ներդրումները կարող են լինել կրթության, տեխնոլոգիական, ձեռնարկատիրական և ֆինանսական ոլորտներում: Օրեր առաջ պարզ դարձավ, թե ով է լինելու այս տարվա մրցանակակիրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: