Հայերեն   English   Русский  
Իրավունք
Տավուշի մարզի դատախազի զեկուցագի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված գրության հիման վրա Արթուր Մ.-ի՝ Դիլիջան քաղաքի Աթաբեկյան փողոցի 18 տանը խուզարկություն կատարելու՝ դատարանի կողմից թույլտվություն ստանալու վերաբերյալ որոշման կատարումը հանձնարարել է ոստիկանության Դիլիջանի բաժնին, սակայն մինչ հետաքննության ...
Հաճախ պայմանագրերում կամ այլ փաստաթղթերում հանդիպում է «ֆորս մաժոր» եզրույթը, և չնայած տվյալ փաստաթղթերում մանրամասնվում է այդ հասկացությունը, հարկ է իմանալ դրա նշանակությունը` խուսափելու համար անտեղյակության անցանկալի հետևանքներից:
Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին:
Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք տվել է իրենց պատկանող շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից պահանջել է 22 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Անկախ-ը հրապարակում է Շանթ Ոսկերիչյանի կողմից ստացված Բաց Նամակն այն մասին, որ իրեն «առանց հիմնավորման թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան»: Բաց նամակն ուղղված է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին:
Միսակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 7-ին ընկերների հետ գնացել է Այրում քաղաք, որպեսզի իր ընկեր Դ. Ա.-ն տեսակցի կնոջը՝ Ռ. Ս.-ին: Այդ ժամանակ Ռ. Ս.-ի մայրը՝ Ռ. Մ.-ն, դանակահարել է իրեն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2005 թվականին չպարզված անձանց կողմից Հրանտ Մ.-ին առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը թաքցնելու նպատակով սպանելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով կազմված քննչական խմբի ղեկավարը չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություննե ...
Յուրաքանչյուր աշխատողի համար շատ կարևոր է անվտանգ և առողջության համար ապահով աշխատանքային պայմանների առկայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաշվի առնելով հարցի կարևորությունը, նախատեսել և մանրամասն կարգավորել է աշխատողների անվտանգության ու առողջության վերաբերյալ հարցերը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված` պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նախկինում հիշյալ գործով վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքեր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: