Հայերեն   English   Русский  
Իրավունք
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են ֆիզիկական անձանց բանկային ավանդները: Տեսնենք` ինչ չափով և պայմաններով:
Հունիսի 2-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր սպանության գործով դատական առաջին նիստը:
Ալիմենտ բառը ծագում է լատիներեն alimentum բառից, որ թարգմանաբար նշանակում է սնում, խնամք: Ալիմենտը, ըստ գործող ընտանեկան օրենսդրության, ընտանիքի անդամների` ընտանիքի մյուս անդամների խնամքի համար անհրաժեշտ միջոցների վճարումն է:
«30 տարվա մանկավարժ եմ, բայց արդեն իմ գործին չեմ հավատում, հետաքրքրություն չեմ տածում իմ աշխատանքի նկատմամբ, պարզապես պարտականություն եմ կատարում, ընդամենը գործիք եմ, որ մեխանիկորեն ազնվություն է քարոզում: Ինչպե՞ս հավատամ, եթե ես իմ աշակերտին մի բան եմ ասում, բայց տեսնում եմ լրիվ ուրիշ իրականություն»,- ասում է տիկին Ալմաստը` դատապարտյալ Աշոտ Հակոբյանի կինը:
ՀՀ օրենսգրքում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի բացակայությունը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում բռնարարների մոտ: Ոստիկանությունը չունի մի օրենք, որի միջոցով կարող է խուսափել նման դեպքերից:
Նախորդ համարում ներկայացվեց արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների էությունը, ինչպես նաև խոսվեց այդ հանգամանքներից անհրաժեշտ պաշտպանության մասին: Այժմ ներկայացնենք մյուսները:
Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:
Արմեն Հ.-ի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործի նյութերով՝ անհայտ անձի կողմից քննությամբ չպարզված ժամանակ ու հանգամանքներում Արմեն Հ.-ին ապօրինի կերպով զենք և ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և առանձին վարույթում է առանձնացվել նոր քրեական գործ ու կատարվել նախաքննություն:
2014 թվականի մայիսի 23-ին անհայտ անձի կողմից Գաբրիել Մ.-ի հողամասին հարակից բեռնատարի չօգտագործվող կցորդի տակ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերի հասնող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և շուրջ 10 ամիս կատարվել նախաքննություն:
Կյանքում հնարավոր են դեպքեր, երբ մարդը կամքից անկախ հանգամանքներում, այլ ելքեր չունենալու պատճառով, սեփական կամ այլոց պաշտպանելու նպատակով ստիպված լինի հանցանք կատարել: Հարց է առաջանում` նման հանգամանքներում հանցանք կատարած անձը կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: