Հայերեն   English   Русский  
Իրավունք
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի «Դսեղի» անտառտնտեսության «Դսեղ», «Մարց», «Մոտկոր», «Լորուտ» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:
Պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը: Հաշվի առնելով ժառանգական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ առաջացած հասարակական մեծ հետաքրքրությունը՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հերթական սահմանադրական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանը պաշտոնապես բոլոր քաղաքական ուժերին կհրավիրի իր մոտ՝ նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Մահեր Մ.-ն հաղորդում էր տվել այն մասին, որ 2011 թվականին իր խանութում ոստիկանության աշխատակից Սմբատ Մովսիսյանին տվել է 2500 ԱՄՆ դոլար իր կնոջ համար ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում, հասկանալով, որ չի կարող նման ճանապարհով անձնագիր ձեռք բերել, հետ է պահանջել իր գումարը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել: Ինչպես հայտնի է՝ արդեն մի քանի տարի է՝ բոլոր թափուր պաշտոնների նշանակումների եւ Հայաստանի կառավարման համակարգին առնչվող բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ՀՀԿ-ի ԳՄ նիստում: Մի խոսքով, ինչպես Խորհրդային Հայաստանի տարիներին՝ ամեն ինչ որոշում է «պարտիան»: Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազոր Արամ Մայիլյանը կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով յուրացում:
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է: Այնուհետև քիչ ավելի ուշ նույն տուն է եկել ամուսնու եղբայրը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ն, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել և ձեռքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան ևպարզելով, որմեքենանվարումէոգելից խմիչքի ազդեցության տակ` այդհանգամանքըչարձանագրելուհամարիրենիցպահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին: Այնուհետև հրաժարվել էնաևհարբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ...
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների շարքում առանձին տեղ է գրավում հաշտարարությունը (մեդիացիան), երբ մի երրորդ անձ կողմերի կողմից ներգրավվում է վեճի մեջ և փորձում է կողմերին հաշտեցնել` առաջարկելով երկուստեք շահավետ և ընդունելի լուծումներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: