Հայերեն   English   Русский  
Իրավունք
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է: Այնուհետև քիչ ավելի ուշ նույն տուն է եկել ամուսնու եղբայրը՝ ԱԱԾ աշխատակից Վ. Գ.-ն, ով սպանության սպառնալիքներ է հնչեցրել և ձեռքերով հարվածներ հասցրել իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան ևպարզելով, որմեքենանվարումէոգելից խմիչքի ազդեցության տակ` այդհանգամանքըչարձանագրելուհամարիրենիցպահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին: Այնուհետև հրաժարվել էնաևհարբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ...
Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների շարքում առանձին տեղ է գրավում հաշտարարությունը (մեդիացիան), երբ մի երրորդ անձ կողմերի կողմից ներգրավվում է վեճի մեջ և փորձում է կողմերին հաշտեցնել` առաջարկելով երկուստեք շահավետ և ընդունելի լուծումներ:
Վլադիմիր Գ.-ի հարևանուհու Իրինա Կ.-ի կողմից ինքնավնասում կատարելու և անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրանց բնակարան է այցելել ոստիկանության Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆ.-ն, ով ներկայացել է և տանտիրուհի Նելլի Գ.-ի հրավերով` ներս անցել: Այդ ժամանակ տանտերերը հարձակվել են ոստիկանի վրա, չենթարկվելով վիճաբանությունը դադարեցնելու մասին վերջինիս օրինական պահանջներին, աթոռներով դիտավորությամբ հարվածներ են հասցրել ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է վերականգնողական ծրագրերի զարգացման միջազգային լավագույն փորձի ներդրմանն ուղղված աշխատանքները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեև ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, ...
Երբ իրավապահները լռում են` ողբերգական իրադարձությունների, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննարկումներ է սկսում հասարակությունը. շշուկներն ու ասեկոսեները շուտով գրավում են թերթերի առաջին էջերը, և պաշտոնական վարկածները հետին պլան են մղվում: Մեր դեպքում՝ պատահական չէ նաև այն հանգամանքը, որ կատարված աղմկահարույց հանցագործությունների մասին տեղեկատվությունը ստանում ենք արտասահմանյան լրատվամիջոցներից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: