Հայերեն   English   Русский  
Իրավունք
Կյանքում հնարավոր են դեպքեր, երբ մարդը կամքից անկախ հանգամանքներում, այլ ելքեր չունենալու պատճառով, սեփական կամ այլոց պաշտպանելու նպատակով ստիպված լինի հանցանք կատարել: Հարց է առաջանում` նման հանգամանքներում հանցանք կատարած անձը կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ:
«Անկախը»ներկայացնում է ուշագրավ քրեական գործեր, որոնք վերաբերում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելուն:
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Մի կին օրերս զրույցի ժամանակ ներկայացնում էր իր աշխատանքը, դրա դիմաց վարձատրությունն ու հարկեր-տուրքեր-սոցվճարները: Նա աշխատում է միայնակ տարեցներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունում, որը պետբյուջեից է ֆինանսավորվում: Այդ կինն ամսական ստանում է 67 հազար դրամ աշխատավարձ, որից 17 հազար դրամը սոցիալական պահումները, հարկեր-տուրքերն են: Այսինքն` այսպես կոչված մաքուր աշխատավարձը կազմում է մոտ 50 հազար դրամ: Փաստորեն, նա իր վաստակի քառորդ մասը վերադարձնում է պետբյուջե: Այս մասին հիշեցի, ...
Արտադրատնտեսական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ է խոսվում մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին սնանկությունն է: Ինչպես ասել է ամերիկացի Ֆրենկ Բորմանը` «Կապիտալիզմն առանց սնանկության նույնն է, ինչ քրիստոնեությունն առանց դժոխքի»:
Քաղաքացի Ջիվան Հ.-ն 2014 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:
Որոշ աղբյուրների համաձայն` առաջին բանկերը կամ բանկանման հաստատություններն ի հայտ են եկել դեռևս մ.թ.ա. VII դարում, Բաբելոնում: Այդ ժամանակաշրջանից հայտնի են առաջին բանկային տոմսերը` հուդուները (hudu), որոնք ոսկու հետ հավասար շրջանառվել են: Հայտնի է նաև, որ Հին Հունաստանում անգամ դրամ են փոխանակել և ի պահ ընդունել:
Մարդու իրավունքների պաշտպանն անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ապրիլի 17-ին մասնակցել է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին:
Շուկայական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ ակտիվ զարգանում է նաև այսպես կոչված` «գովազդային ինդուստրիան»: Որպես տարատեսակ ապրանքների և ծառայությունների իրացման ամենաարդյունավետ գործիքներից մեկը` գովազդը նույնպես իրավական կարգավորման կարիք ունի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: