Հայերեն   English   Русский  
Իրավունք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա առթիվ (նոյեմբերի 25)։ Այս տարի Կանանց և աղջիկների հանդեպ բռնության դեմ ուղղված ՄԱԿ-ի «ՄԻԱՆԱՆՔ» գլոբալ քարոզարշավը նշանավորում է մեր աջակցությունը բռնությունից տուժածներին ու ջատագովներին և կրում է «Ներկիր աշխարհը նարնջագույն. #ԻնձԷլԼսիր» խորագիրը։ Նարնջագույնը՝ միասնականություն խորհրդանշող գույնն է, իսկ «ԻնձԷլԼսիր» հեշթեգը՝ հստակ ուղերձ. կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը պետք է վերանա հիմա, և մենք բոլորս ...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր:
Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Շիրակի մարզի երկու ուսումնական հասատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հափշտակության դեպքը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակչին՝ սպանության փորձ կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսօր տեղի է ունեցել «Թվային միջավայրում երեխաների իրավունքները հարգելու, պաշտպանելու և իրացնելու համար» ուղեցույցի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: