Հայերեն   English   Русский  
Իրավունք
Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհանիիսյանն այսօր ընդունել է «Ջոն Սմիթի» անվան հիմնադրամի տնօրեն Բարոնուհի Էլիզաբեթ Սմիթի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Էլիզաբեթ Սմիթին Հայաստանում գտնվելու կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Արդարադատության նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան միջեւ եղած համագործակցությունը: Ա. Հովհաննիսյանն ընդգծել է Է. Սմիթի տարբեր ոլորտներում ունեցած ակտիվ գործունեությունը և գոհունակությամբ նշել նոր ծրագրի մեկնարկի մասին, որը լայն հնարավորություններ ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Շուշիկ Ս.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ կեղծ օղի իրացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Նախորդ երկու համարներում ներկայացրել ենք ապահովագրության դերն ու նշանակությունը, բացահայտել որոշ հասկացություններ: Այս համարը նույնպես կնվիրենք ապահովագրության վերաբերյալ ընդհանուր պատկերացումների, ելակետային գիտելիքների ձեռքբերմանը: Լավ հասկանալու համար ապահովագրություն երևույթը և ամբողջացնելու համար այս ինստիտուտի վերաբերյալ մեր ունեցած գիտելիքները, առաջարկում ենք ծանոթանալ նաև նախորդ համարներում ներառված հոդվածներին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու hոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Armenpress.am-ը գրում է.Կառավարությունն առաջարկում է անձին իր պարտականությունները չկատարելու համար չզրկել միակ կացարանից և դարձնել անօթևան՝ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է նա խախտել:
Քաղաքացիներ Աշոտ Հովհաննիսյանը և Արման Ստամբոլցյանը հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Աշոտ Հովհաննիսյանի առաջին հարցաքննությանը և վերջինիս մասնակցությամբ կատարված առերեսումներին թարգմանիչ չի մասնակցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչներ Արսեն Մկրտչյանը և Վիգեն Մարտոյանը արձանագրություններում կեղծ տեղեկություններ են մտցրել քննչական ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության գլխավոր ղեկավար Ֆիլիպ Բուայայի գխավորած պատվիրակությանը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ նշանակված էր Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի, դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: