Հայերեն   English   Русский  
Իրավունք
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները դադարում են երեխաների 18 տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:
Այսօր Հայաստանի Հանրապետությունը իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում է, որն անհնար է առանց քաղաքացիների իրավական մշակույթի բարձրացման և ակտիվ կենսադիրքորոշման ձևավորման: Այդ ճանապարհին կարևոր շարժիչ ուժ է համարվում ոչ միայն պետական իշխանության մարմինների նպատակասլաց քաղաքականությունը, այլև քաղաքացիների կողմից այդ հիմնախնդիրների լուծմանը գործուն աջակցություն ցույց տալը: Սակայն նախքան այդ գործին լծվելը քաղաքացիները պետք է լիովին պատրաստ լինեն դրան, որը ...
Նախ պետք է նշել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
Համաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:
Ներկայումս, երբ հասարակության մի զգալի մասը տրանսպորտային միջոց ունի, և ճանապարհային երթևեկության նկատմամբ սահմանված են ավելի խիստ կանոններ, ներառյալ նաև տեսախցիկներով վերահսկումը, առավել հրատապ է դարձել ՃԵԿ-ի իմացությունը, հատկապես այն մասով, որը վերաբերում է դրանց խախտմանը:
Նախքան բուն հարցի պատասխանին անդրադառնալը, պետք է նշել, որ վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:
Ոչ ոք ապահովագրված չէ ազատազրկման դատապարտվելուց, և դրա դեպքում անհրաժեշտություն է առաջանում կապ հաստատել ընտանիքի անդամների և արտաքին աշխարհի հետ: Ուստի այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածում, ըստ որի` ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: