Հայերեն   English   Русский  
Իրավունք
Այսօր՝ փետրվարի 9-ին, մինչեւ ժամը 18։00-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դիմումներ է ընդունելու օմբուդսմենի թեկնածուներից, իսկ փետրվարի 12-ին կորոշի, թե ում է ներկայացնելու ԱԺ նիստին։ Այս պահի դրությամբ պաշտոնապես գրանցված թեկնածուներն են ՀՀԿ-ի կողմից՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը եւ Զարուհի Փոստանջյանը, որին ներկայացրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ ԲՀԿ-ն ներկայացնելու է երիտասարդ փաստաբան Մակար Եղիազարյանին, որը «գորշ ձիուկների» շարքից է, երեւի ավելի մուգ, քան նույնիսկ ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին:
Հայաստանում 99 անձ ազատազրկված է քրեակատարողական հիմնարկներում` պատժի առավելագույն չափով: Նրանցից ոմանք անմեղ դատապարտվածներ են:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Արմեն Կ.-ն և Կարեն Օ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Քրեական իրավունքի բնագավառում ոչ մասնագետների մոտ հաճախ հարցեր են առաջանում դատվածության վերաբերյալ: Օրինակ՝ արդյոք անձը երբևէ ձերբազատվո՞ւմ է դատվածություն ունենալուց, թե՞ ոչ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է այն վերանում, ի վերջո, ի՞նչ է դատվածությունը:
Մարդկության պատմության ամենահայտնի դատավարություններից մեկը Հիսուս Քրիստոսի գործն էր: Ներկայումս շատ իրավաբաններ համարում են դա առաջին դատական անարդարությունը: Թեև այն օրից, երբ Պիղատոսը կայացրեց անարդար և չհիմնավորված որոշում, անցել է երկու հազարամյակ, հարյուրավոր մարդիկ շարունակում են նմանատիպ սխալների զոհ դառնալ ամբողջ աշխարհում:
Աժ-ն սկսեց նոր նստաշրջանի աշխատանքները: Հենց առաջին նիստին Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցը առանցքայիններից էր: Օմբուդսմենի հրաժարականը աննախադեպ է և նորի ընտրության ընթացակարգը բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Քաղաքացիա-իրավական հարաբերություններում հաճախ հանդիպող այս եզրույթները շփոթում են: Պատճառը դրանց նշանակությունն ու իմաստը չհասկանալն է: Դրանց տարբերությունը հասկանալու համար անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Քաղաքացի Սիլվարդ Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: