Հայերեն   English   Русский  
Իրավունք
Աժ-ն սկսեց նոր նստաշրջանի աշխատանքները: Հենց առաջին նիստին Մարդու իրավունքների պաշտպանի նշանակման հարցը առանցքայիններից էր: Օմբուդսմենի հրաժարականը աննախադեպ է և նորի ընտրության ընթացակարգը բազմաթիվ հարցեր է առաջացնում:
Քաղաքացիա-իրավական հարաբերություններում հաճախ հանդիպող այս եզրույթները շփոթում են: Պատճառը դրանց նշանակությունն ու իմաստը չհասկանալն է: Դրանց տարբերությունը հասկանալու համար անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
Քաղաքացի Սիլվարդ Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
2016 թվականի հունվարի 22-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի:
Քաղաքացի Դավիթ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Իրավունքի ոլորտում տարածված շփոթություններից է ռենտան վարձակալության հետ (կամ հակառակը) խառնելը: Շփոթ, որի մեջ հաճախ ընկնում են նաև մասնագետները: Այս երկու տիպի հարաբերություններն իրենց էությամբ միանգամայն տարբեր են: Տարբեր են ինչպես հարաբերությունները՝ իրենց նպատակներով, այնպես էլ` դրանց կարգավորումները:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 2/18 տեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է իր լիազորությունների իրականացմանը:Վ. Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: