Հայերեն   English   Русский  
Իրավունք
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սուրեն Պետրոսյանը Կարեն Խ.-ից վերցրել և տևական ժամանակ շահագործել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Ս. Պետրոսյանը իրեն վստահված խոշոր չափի` 2 մլն. 142 հազ. ՀՀ դրամ արժողությամբ հիշյալ ավտոմեքենան վաճառել է և դրա դիմաց ստացված 1 մլն. 20 հազ. ՀՀ դրամը ծախսել անձնական կարիքների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին և օրինական շահերին:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են քսանից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների փաստաբաններն այսօր լրագրողներին ներկայացրին հոգեբուժական փորձաքննության արդյունքները:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդից փաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Նարե Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը մարմնավաճառությամբ զբաղվելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին տանելու նպատակով հրավիրել է իրեն նստել ծառայողական ավտոմեքենան: Ինքը հրաժարվել է, ապա ոստիկանության նույն աշխատակիցը տեղյակ լինելով, որ գտնվում է հղիության շրջանում, ձեռքերով հարվածներ է հասցրել որովայնին և հարկադրաբար նստեցնելով ավտոմեքենան` բերման է ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ցմահ ազատազրկման դատապարտված մոտ հինգ տասնյակ անձինք հացադուլ են հայտարարել իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նաև նամակ են հղել երկրի նախագահին, որով մատնանշում են ցմահ ազատազրկվածների իրավունքների ոտնահարումները և կոչ անում վերականգնել արդարությունը:
Նախորդ հոդվածներից մեկում, անդրադառնալով աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերին, աշխատանքային պայմանագրին և աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտին, նշեցինք, որ այդ աշխատանքային հարաբերությունների ծագման պահից կողմերը` գործատուն և աշխատողը, որոշակի իրավունքների հետ միաժամանակ օժտվում են նաև պարտականություններով: Աշխատողը պարտավոր է կատարել գործատուի կողմից հանձնարարված աշխատանքը, պահպանել աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն` աշխատողին տրամադրել պայմանագրով ...
Նախորդ հոդվածներից մեկում, անդրադառնալով աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերին, աշխատանքային պայմանագրին և աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտին, նշեցինք, որ այդ աշխատանքային հարաբերությունների ծագման պահից կողմերը` գործատուն և աշխատողը, որոշակի իրավունքների հետ միաժամանակ օժտվում են նաև պարտականություններով: Աշխատողը պարտավոր է կատարել գործատուի կողմից հանձնարարված աշխատանքը, պահպանել աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն` աշխատողին տրամադրել պայմանագրով ...
Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: