Հայերեն   English   Русский  
Իրավունք
Մասնավորապես՝ քաղաքացի Ալինա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի աշնանը քրոջ ամուսնուց՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողից, ամսական 8 տոկոս տոկոսադրույքով վճարելու պայմանով վերցրել է 8 հազ. ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց մինչև 2016 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածը, որպես մայր գումար վճարել է 3 հազ. 300, իսկ որպես տոկոսադրույք՝ 18 հազ. ԱՄՆ դոլար գումար:Բացի այդ, Ալինա Գ.-ն հայտնել է, որ 2016 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ...
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Անցած համարում խոսեցինք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման անհրաժեշտության, դրա օրենքով սահմանված լինելու, այդ գործընթացում պետության պարտականությունների մասին: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ կազմելու, հիմնական և կարևոր կողմերն ընկալելու համար առաջարկում ենք այս և հետագա մի քանի համարներում անդրադառնալ այս հարցի տարբեր կողմերին:
2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ: Մարտին Փ.-ն վիճաբանության ընթացքում, չենթարկվելով ՀՀ ոստիկանության հիշյալ ծառայողի օրինական պահանջներին, բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ:
Քաղաքացի Հակոբ Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու վերաբերյալ տվյալներ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Գողություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել քրեական դատավարության մասնակցի նկատմամբ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: