Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին։ Համերգի սկզբում ցուցադրվեց Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմ, որը ներկայացնում էր պետական, քաղաքական, ռազմական գործչի անցած ուղին։
Նյու Յորքի Christie’s աճուրդում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի “Գարունը” վաճառվել է 65,1 մլն դոլարով:
«Անկախը»նախորդ ամիս մի քանի հրապարակմամբ անդրադարձավ Ամիրյան փողոցում գտնվող քանդակի և նկարչության արվեստանոցի ճակատագրին և դրա շուրջ ծավալված հանրային քննարկումներին. շուրջ 140 քաղաքացիներ միավորվել էին, որպեսզի կանխեին գործող արվեստանոցի տեղում կահույքի արտադրամաս հիմնելը: Պահպանելով մեր սկզբունքները` ընթերցողին ենք ներկայացնում նաև վիճահարույց խնդրի հանգուցալուծումը:
Ճարտարապետները խիստ մտահոգված են Զվարթնոցի օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հայաստանը ներկայացված կլինի առաջիկա «Արթ սթեյջ Սինգապուր» միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում: Արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանի ղեկավարած «Նոյյան տապան» ցուցասրահը վերջերս պայմանագիր է կնքել «Արթ սթեյջ Սինգապուր» ընկերության հետ:
Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում էկրանների վրա ցուցադրվում էին Արշիլ Գորկու և Երվանդ Քոչարի ստեղծագործությունները։ Առիթը Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ևս համերգն էր, որը նվիրված էր աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան) և դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։
Նոյեմբերի 6 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» գիրքը:Զեղչված գինը՝ 3770 դրամՄշտական գինը՝ 4950 դրամԱհմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպի իրադարձությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին, երբ մոտալուտ համաշխարհային պատերազմի տագնապը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կեցության եւ հոգեբանության վրա:
Ստամբուլում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը:
Այսօր երեկոյան տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջմշակութային ոսումնասիրության, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը (ՄՈՒՈՒԵՄԿ) , հրավիրում է «Կաուկուլտ» (Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց) ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը իրականացող «Համայնքային արվեստի փառատոն»-ի համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում:2 օրվա ընթացքում Կաուկուլտի մշակութային գործիչները՝ Հայաստանի տարբեր հատվածներից երկխոսության հիմնական 20 դերակատարները, Երևանում կներկայացնեն համայնքային արվեստի ...
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են տարածում հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասին, որին բազմաթիվ դերասանուհիներ և այլ կանայք սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում: Գրում է Spletnik.ru-ն:
Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը համալրել է այն կանանց շարքը, որոնք պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել: Գրում է Russian.rt.com-ը:
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու իր սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, առաջին անգամ պատրաստվում են Ամանորը դիմավորել միասին: Զույգը, որը շուտով պատրաստվում է ամուսնանալ, տոնածառը զարդարել է Ռոդրիգեսի երեխաների հետ:
Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն:
Ի՞նչ է մնացել Հայաստան աշխարհում անցած-գնացած հինգհազարամյա երթից: Փառահեղ շինությունների նմուշներ, երբեմն` անբողջական, երբեմն` կիսավեր կամ կործանված, հայ գեղջուկի գործիքների ու տարազի պատառիկներ, տեգեր ու վահաններ, իշխանական սաղավարտներ, գահակալների մատանիներ…
Ընթերցողի հետ հերթական հանդիպումն ունեցավ գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, բազմաշնորհ Վաչագան Սարգսյանը՝ ընթերցողի սեղանին դնելով ավելի քան 40 տարում կյանքի տարբեր բնագավառների մասին գրած և մամուլում տպագրած ասույթների նոր ժողովածուն: Հեղինակի ասույթների առաջին գիրքը կոչվում էր «Ասույթներ համենայն դեպս»: Նրա ՎԱՍ կեղծանվան հետ կապված նոր ժողովածուն վերնագրվել է «Վասույթներ համենայն դեպս»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: