Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Հոկտեմբերին Հայաստանում կսկսվեն «Մի երկրաշարժի պատմություն» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի պրոդյուսերը հայազգի Ռուբեն Դիշդիշյանն է:
Հոկտեմբերի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հունաստանյան միջոցառումների շրջանակներում Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հովանու ներքո` Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի համերգասրահի կազմակերպմամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
«Նոր սերնդի արվեստագետները պիտի կարողանան տեսնել, հասկանալ, թե աշխարհում ինչ է կատարվում և իրենք էլ իրենց ասելիքն ասեն աշխարհին, ներկայացնեն մեր ազգային մշակույթը, կապեր հաստատեն: Մեր ծրագրի հիմնական նպատակը հենց դա է»,- ասում է «Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ» խեցեգործական ամենամյա սիմպոզիումի ղեկավար, երիտասարդ քանդակագործ, նկարիչ Հրաչյա Համբարձումյանը:
Սա Հովհաննես Շիրազի բնորոշումն է, ուշագրավ բացահայտումներից մեկը, որ տեղ է գտել Մկրտիչ Կորյունի որդու` Աշոտ Մկրտչյանի կազմած և գրողի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հատընտիր» ծողովածուի «Ազնիվ գրչի տնօրենը» ընդարձակ խոսք-առաջաբանում: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ, ալավերդցի արձակագիր Ֆելիքս Շաքարյանին՝ ընդամենը 300 տպաքանակով հրատարակված այս արժեքավոր գիրքն ինձ անակնկալ նվեր անելու համար: Հետո կիսում եմ այն տագնապն ու հիասթափությունը, որ արտահայտում է ժողովածուի խմբագիրը` գրելով ...
80 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո չորեքշաբթի օրը Մարսելում մահացել է հայտնի ֆրանսահայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը: Ջութակահարի մահվան մասին հայտնել է Հայաստանի մշակույթի նախարարությունը: Գրում է Newsarmenia.ru-ն:
Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական որոշման հոբելյանն է. շուրջ 40 տարի հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Երաժշտության միջազգային օր։ Նման օր սահմանելու նպատակը հասարակության բոլոր շերտերին երաժշտությանը առնչակից դարձնելն ու մշակույթների զարգացումն է։Դժվար է ասել, թե չորս տասնամյակում ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանով է մոտեցել իր նպատակին, սակայն տարվա 274-րդ օրը երաժշտությանը շնորհելու որոշումը հատուկ ծրագրեր մշակելու առիթ է։ֆրանսիացի հայտնի դաշնակահար Ռիշար Կլայդերմանի խոսքով երաժշտությունն ընդունակ է օգնելու մարդկանց ամենադժվարին ...
Սեպտեմբերի 25-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Վարդան Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված են հեղինակի վերջին 10 տարիների մոտ 50 գործեր՝ գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը:
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցում և աջակցություն հայտնել Մոսկվայում իրենց հոր դաժան սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին: Գրում է Gazeta.ru-ն:
Հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը պնդում է, որ նախկին ամուսինը՝ Թոմ Քրուզը իր դստեր՝ Սուրիի հայրը չէ: Այդ մասին Stars կայքին հայտնել է դերասանուհու ընկերուհին: Գրում է Dni24.com-ը:
Աշխարհահռչակ դիրիժոր, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը հյուրընկալվել է Իվան Ուրգանտին և պատմել հայերի դերի մասին իր` որպես երաժիշտ կայանալու մեջ։
Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:
Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմում գործող «Սուրբ հող» հրատարակչության տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդեսին։ Ալբերտո Էլլիի հեղինակած, չորս հարյուր էջանոց գիրքը, ընթերցողի ուշադրությունն է սևեռում Հայաստանի, նրա մարզերի ու Արցախի պատմությանը, մշակույթին և աշխարհագրությանը։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: