Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Սարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ:Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Գորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:
Հարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ
Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:
«Մորաքույրը Փարիզից», «Սելավի», «ԴոնԺուանավիա», «ՕպերացիաՆեմեսիս» ներկայացումներով ՆարեկԴուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար ...
2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:
Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ՝ Մրշայի իրերը: Այդ մասին հայտնել է աճուրդի տան կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները սոցիալական ցանցում տեղադրել է իր և իր դստեր մասնակցությամբ տեսանյութ,
The Destiny's Child խմբի մենակատար Միշել Ուիլյամսը ինստգրամ սոցիալական ցանցում հայտնել է իր հոսպիտալացման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Միանգամից երեք մանկապատանեկան գիրք՝ ընթերցողի սեղանին: Տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանը, Աննա Ղազարյանը, Մարիա Ղազարյանը ընթերցողի դատին հանձնեցին երեք ՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Մանուկ ու պատանի ընթերցողի համար նախատեսված հայերեն և ռուսերեն այս գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքերի շնորհանդեսն ուղեկցվեց հեղինակներից Սուսաննա Հարությունյանի նկարների շնորհանդեսով:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հուլիսի 13-ին, ժամը 15:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում միանգամից երեք գրքի շնորհանդես ու նկարների ցուցահանդես կանցկացնի:
Ինքնակենսագրական վեպ ու մահապարտ մի առաքելության պատմություն: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրը նշանավորվեց դասական գրողի ևս մեկ ստեղծագործության բնագրային թարգմանությամբ: Այս անգամ հերթը «Ռազմական օդաչուն» վիպակինն էր, որը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը, իսկ թարգմանությունը կատարել է Շուշանիկ Թամրազյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: