Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Գորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:
Հարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ
Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:
«Մորաքույրը Փարիզից», «Սելավի», «ԴոնԺուանավիա», «ՕպերացիաՆեմեսիս» ներկայացումներով ՆարեկԴուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար ...
2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:
Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:
Գաղտնիք չէ, որ Գառնիի պատմական կամրջի վերականգնումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Շատերը, այդ թվում նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այն կարծիքին էին, որ պատմական հուշարձանը ոչ թե վերականգնվել է, այլ մի նոր կամուրջ է կառուցվել: Այդ առիթով Սամվել Կարապետյանի հետ ունեցած իմ հարցազրույցը տպագրվեց «Անկախ» շաբաթաթերթի մարտյան համարներից մեկում,որից հետո կրքերն ասես թեժացան:
Նախօրեին երեկոյան Ֆրանսիայի Կանն քաղաքում, որտեղ այժմ ընթանում է 72-որ Կաննի միջազգային կինոփառատոնը, ևս մեկ հավաքույթ է կազմակերպվել: Հերթական հավաքույթը կազմակերպել էին «Vanity Fair» ամսագիրը և «Chopard» ոսկերչական ապրանքանիշը: Գրում է Spletnik.ru-ն:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` 34-ամյա Սկարլեթ Յոհանսոնը և նրա 36-ամյա սիրելին` Քոլին Ժոստը նշանադրվել են: Գրում է Spletnik.ru-ն:
Նախօրեին Կաննի կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Ռոքեթմեն» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարաներն են՝ Թերոն Էջերթոնը և Ռիչարդ Մեդենը: Գործընկերներին հերթական անգամ աջակցելու նպատակով պրեմիերայի շրջանակներում կարմիր գորգի վրա հայտնվել են Բելլա Հադիդը, Եվա Լանգորիան, Ջուլիանա Մուրը, Շեյլին Վուդլին, Դիտա Ֆոն Տիզը և շատ այլ հայտնիներ: Գրում է Spletnik.ru-ն:
Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց Հռոմում գործող «Սուրբ հող» հրատարակչության տպագրած «Հայաստան» գրքի շնորհանդեսին։ Ալբերտո Էլլիի հեղինակած, չորս հարյուր էջանոց գիրքը, ընթերցողի ուշադրությունն է սևեռում Հայաստանի, նրա մարզերի ու Արցախի պատմությանը, մշակույթին և աշխարհագրությանը։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը բնագրային թարգմանությամբ դրվեց հայ ընթերցողի դատին: Ռեմարկի այս շքեղ ստեղծագործությունն առաջին անգամ է ամբողջությամբ հայերեն թարգմանվում և այն էլ ոչ միջնորդ լեզվի միջոցով: Գերմաներենից թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտը»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: