Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Ստոկհոլմում անցկացվող «Բալթիկ վոյաժ» արվեստների միջազգային փառատոնում Հայաստանն առաջին անգամ ներկայացրած երգչուհի Լիլուն վերադարձել է Գրան պրի մրցանակով:
Վաշինգտոնի պետդեպարտամենտի աշխատակիցները բանկային պահատուփերից մեկում Պաբլո Պիկասոյի գծանկարներով դարչնագույն կազմով նոթատետր են հայտնաբերել:
Հոկտեմբերի 8-ին կլրանա ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100 ամյակը: Նոյեմբերի 7-ին ժամը 15։00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի կունենա նկարչի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։Քանդակագործ Արթուր Գեւորգյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ ժամանակները նրա համար են մեկնարկում, որ բացահայտվեն անհատականություները.
Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը` Մարկ Էնթոնին ամուսնանալու է վենեսուելացի մոդել Շենոն Դե Լիմայի հետ, հաղորդել է Us Weekly-ը:
Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն դահլիճում կայացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հերթական համերգը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին։ Համերգի սկզբում ցուցադրվեց Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմ, որը ներկայացնում էր պետական, քաղաքական, ռազմական գործչի անցած ուղին։
Նյու Յորքի Christie’s աճուրդում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի “Գարունը” վաճառվել է 65,1 մլն դոլարով:
«Անկախը»նախորդ ամիս մի քանի հրապարակմամբ անդրադարձավ Ամիրյան փողոցում գտնվող քանդակի և նկարչության արվեստանոցի ճակատագրին և դրա շուրջ ծավալված հանրային քննարկումներին. շուրջ 140 քաղաքացիներ միավորվել էին, որպեսզի կանխեին գործող արվեստանոցի տեղում կահույքի արտադրամաս հիմնելը: Պահպանելով մեր սկզբունքները` ընթերցողին ենք ներկայացնում նաև վիճահարույց խնդրի հանգուցալուծումը:
Ճարտարապետները խիստ մտահոգված են Զվարթնոցի օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հայաստանը ներկայացված կլինի առաջիկա «Արթ սթեյջ Սինգապուր» միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում: Արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանի ղեկավարած «Նոյյան տապան» ցուցասրահը վերջերս պայմանագիր է կնքել «Արթ սթեյջ Սինգապուր» ընկերության հետ:
«Գեղեցկությունը պայմանավորված է նաև բարությամբ, խելքով և, իհարկե, երևակայությամբ, առանց որի տպավորիչ կին չես դառնա»,-այսօր Սոֆի Լորենի 85-ամյակն է։
Լոս Անջելեսում կյանքից հեռացել է հայկական արմատներով ամերիկացի սցենարիստ Մարդիկ Մարտինը, որը օրեր անց 83 տարեկան կդառնար: Գրում է Rusarminfo.ru-ն:
68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ջեֆ Ֆենհոլթը: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքող Սառա Սանդերսը մտադիր է հուշեր գրել ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աշխատանքի մասին: Այդ մասին հայտնում է Axion թերթը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: