Հայերեն   English   Русский  
Մշակույթ
«Երկար տարիներ մտածել եմ Երևանը այցելելու մասին։ Համակարանք եմ տածում հայ ժողովրդի հանդեպ, որը մեծ տառապանք է ապրել և խնդիր ունի դա աշխարհին ցույց տալու», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ և հրեա ժողովրդի ճակատագրերի ընդհանրության մասին, ասաց հանրահռչակ իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայը։
«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված ֆիլմերի շարքում է թուրք ռեժիսոր, սցենարիստ և գրող Թայֆուն Փիրսելիմողլուի «Ես նա չեմ» գործը։
«Ոսկե ծիրան»-ի Հետահայաց ցուցադրությունների շնորհիվ այս տարի հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ծանոթանալ ասիական կինոյին:
Լիբանանահայ արվեստաբան, արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի), որը 2000-ից ի վեր միջազգային հայտնի ցուցահանդեսներում ներկայացնում է հայ կերպարվեստը իր «Նոյան տապան» ցուցասրահի միջոցով, այս տարվա ցուցահանդեսների շարքը սկսել է Բեյրութից: Ցուցահանդեսը բարեգործական է, Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է սիրիական ճգնաժամի հետևանքով ծննդավայրը լքած և Բեյրութում հանգրվանած սիրիահայ աշակերտների հիմնադրամին:
«Ոսկե ծիրան» Երևանյան կինոփառատոնն արդեն մեկնարկել է: Հուլիսի 15-ին հայ կինոսիրողներին կներկայացվի ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը:
Երեկ երեկոյան Ստամբուլում մեծ տոն էր ռոք երաժշտության սիրահարների համար:
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:
Մասնագիտական տոների ցանկը հետզհետե մեծանում է, ընդարձակվում է նաև տոների աշխարհագրությունը: Հունիսի 21-ը նշվում է որպես երաժշտության համաշխարհային օր:
Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիստ Սալվադոր Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկը (1904 - 1989) տարօրինակ էր: Օրինակ` ճաշից հետո քնում էր ձեռքին պղնձե բանալի բռնած, որից վար տեղադրված էր երկաթյա ափսե: Երբ բանալին ընկնում էր ափսեի մեջ, արթնանում էր: Նկարիչն ասում էր, որ այդ խլացնող ձայնից արթնանալն աշխարհի ամենաթարմացնող բանն է:
Ամերիկացի դերասան Մեթյու Մակհոնահին ձեռք է բերել Austin MLS ակումբի բաժնետոմսերի մի մասը: Այդ մասին նշվել է ակումբի պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը: Գրում է Gazeta.ru-ն:
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը խոսել է քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշման մասին և արտահայտվել 2016 և 2020 թթ. երկրի նախագահի ընտրությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքող Սառա Սանդերսը մտադիր է հուշեր գրել ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աշխատանքի մասին: Այդ մասին հայտնում է Axion թերթը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: