Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Համաշխարհային կինոն XX դարասկզբի մեծ ողբերգության առնչությամբ, չնայած մի քանի հանրահայտ ֆիլմերի, հիմնականում լռություն է պահպանել: Հայտնի է, որ Ռուբեն Մամուլյանը «Մետրո Գոլդվին Մայեր» կինոստուդիայում պետք է էկրանավորեր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, սակայն աշխատանքները կասեցվել են թուրք կառավարության միջամտության պատճառով: Մուսա լեռան և առհասարակ եղեռնի թեման տարբեր պատճառներով նաև ուրիշ հայ ռեժիսորների չիրականացած երազանքն է մնացել: Փաստ է, որ այդ իրողությունը էկրանային մարմնավորում ...
Երևանի Պետական Կամերային Թատրոնում փետրվարի 21-ին կայացավ Էմին Արիստակեսյանի անհատական «Մի սենյակի պատմություն» թեմատիկ ցուցահանդեսը:«Պատերը միշտ հիշում են այն, ինչ թաքնված է փակ դռների ետևում, անմահացնում են այլայլված մարդկային հոգիները, ազատված երկերեսանի դիմակներից...»:Այս ցուցահանդեսի շնորհիվ մարդիկ հնարավորություն կունենան կատարել ճանապարհորդություն դեպի մարդկային էության ամենախորը և գաղտնի անկյունները: Էժանագին հյուրանոցային համարներից մեկի բնակիչների պատմություններն ուսումնասիրելով ...
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։
Հայտնի է, թե «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ով կլինի Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից երկրորդը:Ամերիկա աշխարհամասից Հայաստանը կներկայացնի Թամար Կապրելյանը: Եվրոպա աշխարհամասից՝ Ֆրանսիայից, Հայաստանը կներկայացնի Եսային:
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Փետրվարի 21-ին Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ (CRR) համերգասրահում տեղի կունենա կլարնետի վարպետ Սերքան Չաղրըի և դիարբեքիրցի ընտանիքում ծնված հայազգի նշանավոր երաժիշտ, ուդի վարպետ Արա Դինքչյանի համատեղ համերգը:
Ովքեր չգիտեն Թոմ Սոյերին և նրա ընկեր Հեքըլբերի Ֆիննին, այսուհետ մոտիկից տեսնելուև նրանց արկածներին ծանոթանալու հնարավորություն ունեն: Խամաճիկների պետական թատրոնում վերջերս նոր ներկայացման պրեմիերա էր: Թատրոնիերիտասարդ դերասաններնիրենց փոքրիկ հանդիսատեսին ներկայացրին Մարկ Տվենի ՛՛Թոմ Սոյերի արկածները՛՛ վիպակը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա "Genealogy" խմբով: Խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: ‘’Genealogy’’ խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:
Վերջերս JOUR conversation փորձի փոխանակման երեկոյի ժամանակ խոսվեց մի թեմայի մասին, որը անչափ կհետաքրքրի կինոգետներին, կինոքննադատներին, կինոմաններին եւ պարզապես կինոյի մարդկանց:
JOURconversation փորձի փոխանակման երեկոն կայացավ: Այն նախատեսված էր նախեւառաջ լրագրողների, մեդիա փորձագետների, ֆոտոլրագրողների, մշակութային լրագրողների եւ այն անձանց համար, ովքեր տիրապետում են ինֆորմացիային եւ աշխատում են ինֆորմացիան հանրայնացնելու դաշտում։
Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը վախճանվել է Փարիզի Ամերիկյան հոսպիտալում,84 տարեկանում: Նրան հոսպիտալացրել են ուրբաթ՝ սրտի անբավարարության պատճառով: Նա 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկն էր:
«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը:
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան:
Օրերս լույս է տեսել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա»․ մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» անվանմամբ չափազանց հետաքրքիր աշխատության հայերեն տարբերակը։
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում:
Միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն. աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: