Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Երկու մեծանուն արվեստագետների անցած ուղիների հատման կետերն են ամփոփված «Փարաջանով: Կոլաժ երկուսի համար» գրքում: Հեղինակը կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցն է: Գիրքը հանրությանն է ներկայացվել նախորդ տարեվերջին:
Սարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ մշակութային իրադարձության առիթով:
Ազգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի (Հայաստան-Արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա), երբեմն` պայքար Հյուսիսի և Հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում) միջև:
Սարգոն թագավորը մ.թ.ա. 714 թ. միայն Մուսասիրի տաճարից թալանեց ավելի քան 2 տ ոսկի, 10 տ արծաթ,100 տ երկաթ:Հայաստանը մետաղագործության հայրենիքն է:
Գորգագործությունը հայոց պատմամշակութային ժառանգության կարևորագույն բնագավառներից է, որը հայտնի է դեռևս մ.թ.ա. IV-III հազարամյակներից։ Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոններ են եղել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը:
Հարցազրույց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանի հետ
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ
Օգոստոսի 2-ին հայ թատերարվեստը ծանր կորուստ ունեցավ, վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը:«Անկախը» Ազատ Գասպարյանի մասին զրուցել է նրա լավ բարեկամի՝ Սիլվա Յուզբաշյանի հետ:
«Մորաքույրը Փարիզից», «Սելավի», «ԴոնԺուանավիա», «ՕպերացիաՆեմեսիս» ներկայացումներով ՆարեկԴուրյանը նոր շունչ հաղորդեց երևանյան թատերական կյանքին: Ժամանակակից մտածողությամբ, դերասանական հաջող խաղով ու ռեժիսորական հետաքրքիր լուծումներով Դուրյանը երևանցիներին բերեց թատրոն:Մեր զրույցն էլ ռեժիսոր ու դերասան Նարեկ Դուրյանի հետ տեղի ունեցավ հենց թատրոնում:
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում լուսանկարներ է գցել, որտեղ երևում է, որ նա իր հանգիստն անցկացնում է Իտալիայում:
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին սկսել է ֆինանսները խնայել երեխաների առնչությամբ: Այդ մասին հայտնում է The Globe պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սան Ֆրանցիսկոյի օպերան որոշել է չեղյալ համարել իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ համերգները երգչի հասցեին հնչած սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո: Գրում է Gazeta.ru-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը լքող Սառա Սանդերսը մտադիր է հուշեր գրել ԱՄՆ նախագահի վարչակազմում իր աշխատանքի մասին: Այդ մասին հայտնում է Axion թերթը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում:
Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: